peoplepill id: arousyak-papazyan
AP
Armenia
1 views today
1 views this week
Arousyak Papazyan
Armenian actor

Arousyak Papazyan

The basics

Quick Facts

Intro
Armenian actor
Places
Gender
Female
Place of death
Constantinople
Age
66 years
The details (from wikipedia)

Biography


Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (1841, մարտի 18, Կոստանդնուպոլիս - 1927, ապրիլի 27, Կոստանդնուպոլիս), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

Կենսագրություն

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թթ. եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին։

Դերեր

  • Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
  • Ռոքսանա՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
  • Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
  • Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
  • Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
  • Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
  • Էլիզա` Մոլիերի «Ագահը»
  • Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
  • Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
  • Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
  • Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
  • Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին

Aquote1.pngՀայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։
- Միքայել Նալբանդյան
Aquote2.png


Aquote1.pngՅուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր։ Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը։
- Հենրիկ Հովհաննիսյան
Aquote2.png

Գրականություն

  • Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»

    Ծանոթագրություններ

    Արտաքին հղումներ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Arousyak Papazyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Arousyak Papazyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes