peoplepill id: armenak-tamazyan
AT
Russia
1 views today
1 views this week
Armenak Tamazyan
Armenian prose writer, journalist, translator

Armenak Tamazyan

The basics

Quick Facts

Intro
Armenian prose writer, journalist, translator
Places
Gender
Male
Place of birth
Odzun, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
69 years
The details (from wikipedia)

Biography

Արմենակ Համբարձումի Թամազյան (հուլիսի 10, 1907(1907-07-10), Օձուն, Լոռու մարզ, Հայաստան - հուլիսի 16, 1976(1976-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից:

Կենսագրություն

Ծնվել է Օձուն (այժմ՝ Լոռու մարզ) գյուղում։ 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի 76-րդ աշխատանքային դպրոցը։ 1930-1938 թվականներին աշխատել է «Ժողովրդական լուսավորություն», «Պայքար պղնձի համար» (Ղափան), «Բանվորական Երևան», «Երկաթուղային» (Լենինական), «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում, Երևանի ռադիոկոմիտեում, 1938-1941 թվականներին՝ Պետհրատում։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, եղել է 408-րդ հրաձգային դիվիզիայի «Հանուն հայրենիքի» հայերեն թերթի խմբագրի տեղակալ ու գրական աշխատող։ Հետագայում, մինչև 1955 թվականն աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում:

Ա. Թամազյանի երկերի մատենագրություն[2]

  • Հայացքներ (պատմվածքները), Երևան, Պետհրատ, 1930, 80 էջ։
  • Վանիկի վարդը, Երևան, Հայպետհրատ, 1940, 14 էջ։
  • Մայիսմեկյան ժողովածու, Երևան: Հայպետհրատ, 1940, 83 էջ:
  • Հայրենասեր հայրեր և որդիներ, Երևան: Հայպետհրատ, 1941:
  • Արագածի հրշալիքները, Երևան, «Հայաստան», 1970, 112 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ա. Թամազյանի «Քարերի երգը» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)

  • Ստալինը և Հաշիմը, Ե., Պետհրատ, 1938, 44 էջ:
  • Տոլստոյ Ա., Մանկիկ-մատնիկը (հեքիաթ), Ե., Հայպետհրատ, 1941, 8 էջ:
  • Գուբարև Վիտալի, Պավլիկ Մորոզով (վիպակ), Երևան: Հայպետհրատ, 1949:
  • Շվարց Ե., Ֆրեզ Ի., Մեր գործարանը, Ե., Հայպետհրատ, 1951, 84 էջ:

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 151 
  2. «Կոհա առցանց քարտարան, Թամազյան, Արմենակ Համբարձումի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-24 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Armenak Tamazyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Armenak Tamazyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes