peoplepill id: armenak-nazarov
AN
France Armenia
1 views today
1 views this week
Armenak Nazarov
��այ երկրաշարժագետ

Armenak Nazarov

The basics

Quick Facts

Intro
��այ երկրաշարժագետ
Work field
Gender
Male
Place of birth
Paris, France
Place of death
Yerevan, Armenia
Age
75 years
The details (from wikipedia)

Biography

Արմենակ (Արմեն) Գևորգի Նազարով (ապրիլի 1, 1908(1908-04-01), Փարիզ - հունիսի 11, 1983(1983-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաշարժագետ: Պրոֆեսոր (1937): ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթակից անդամ՝ 1945 թվականից): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958):

Կենսագրություն

Արմենակ Նազարովը ծնվել է 1908 թվականի ապրիլի 1 (14)-ին, Փարիզում: 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի 46-րդ աշխատանքային դպրոցը, 1932 թվականին՝ Թիֆլիսի ինդուստրիալ ինստիտուտը: 1929-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիի կառուցվածքների և հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում: 1937 թվականին Նազարովին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` առանց ատենախոսության պաշտպանության, նույն թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 1940-1946 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի սեյսմակայուն շինարարության բյուրոյի գիտքարտուղար: 1945 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Սեյսմակայունության տեսության կառուցման փորձը» թեմայով: Նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1949-1961 թվականներին եղել է Շինանյութերի և կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասավանդել էէ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1961-1981 թվականներին (ընդմիջումներով) եղել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտի (Լենինական) տնօրեն, 1982-1983 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիական քարտուղար:

1950-1953, 1955-1957 թվականներին ընտրվել է Երքաղխորհրդի պատգամավոր: Եղել է ԽՍՀՄ ԳԱ նախագահությանն առընթեր երկրաշարժագիտության, երկրաշարժակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի բյուրոյի անդամ, Կովկասի բաժնի նախագահ (1979-1983):

Աշխատանքները վերաբերում են շինարարական մեխանիկայի, երկրաշարժակայուն կառույցների, ճարտարագիտական երկրաշարժագիտության, կիրառական մեխանիկայի, երկրաֆիզիկայի հարցերին:

Մահ

Մահացել է 1983 թվականի հունիսի 11-ին, Երևանում։

Հիշատակ

Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը կոչվել է Արմենակ Նազարովի անունով:

Պարգևներ

  • «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ (1946)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1951, 1968)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958)
  • Լենինի շքանշան (1971)
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1974)

Աշխատություններ

  • Երկրաշարժերը և պաշտպանությունը նրանցից, Երևան, 1981:
  • Տրանսֆինտիվ վերլուծության տարրերը, Երևան, 1988:
  • Յերեխաներն ինչպես ավտոմոբիլ վարել սովորեցին, Յերևան, 1930:
  • О механическом подобии твердых деформируемых тел: (К теории моделирования), Ереван, 1965.
  • Эксперименты на моделях обычных и сейсмостойких зданий, Ереван, 1984.
  • Метод инженерного анализа сейсмических сил, 2 изд., испр. и доп., Ереван, 1959.
  • Երկրաշարժերը և պաշտպանությունը նրանցից, Երևան,1981:

Գրականություն

  • Հովակիմյան, Ս. Գ., Նազարով Արմենակ Գևորգի: Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը. - Եր.: Հայաստան, 1977. - էջ 451-453:
  • Ստեփանյան, Վ., Եռանդով լեցուն գիտնականը: Երեկոյան Երևան. - 1968. - 4 ապրիլի:
  • Պուտնին, Ս., Արմեն Նազարովի բարձունքները: (Ականավոր սեյսմոլոգի ծննդյան 80-ամյակի առթիվ): Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն. - 1988. - № 10. - էջ 16-20:
  • Арменак Георгиевич Назаров: (К шестидесятилетию): Изв. АН АрмССР. Науки о Земле. - 1968. - Т. 21, № 3. - С. 104-105.
  • Арменак Георгиевич Назаров: (К 60-летию со дня рождения): Изв. АН АрмССР. Сер. техн. наук. - 1968. - Т. 21, № 2. - С. 3-4.
  • Биховский, В. А., Печатные работы А. Г. Назарова: Библиографический справочник по инженерной сейсмологии и сейсмостойкости сооружений / АН АрмССР. Ин-т геофизики и инж. сейсмологии. - Ер., 1964. -С. 54-58.
  • Мартиросян, Р. П., Всесоюзное совещание "Вопросы инженерной сейсмологии" посвященное 80-летию академика АН АрмССР А. Г. Назарова / С. 24 по 27мая 1988 года в г. Ленинакане: Изв. АН АрмССР. Науки о Земле. - 1988. - Т. 41, № 6. - С. 63-65.
  • Назаров Армен Георгиевич: НАН РА . Персональный состав. - Ер.: Наука, 2003. - С. 91.
  • Памяти Армена Георгиевича Назарова: (К 80-летию со дня рождения и 5-летию со дня смерти): АН АрмССР. Ин-т геофизики и инж. сейсмологии. Лаб. геомеханики. - 1988. - № 10. - С. 1-2.
  • Памяти академика Армена Георгиевича Назарова (к 100-летию со дня рождения): Известия НАН РА. Науки о земле. - 2008. - Т. 61, № 3. - С. 58-59 :
  • Путнынь, С., Вершины Армена Назарова: (К 80-летию со дня рождения выдающегося сейсмолога): Промышленность, строительство и архитектура Армении. - 1988. - № 10. - С. 16-19.
  • Талант и труд: (К шестидесятилетию со дня рождения А. Г. Назарова): Промышленность Армении. - 1968. - № 5. - С. 33.

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-03-19 
  2. «Նազարով Արմեն Գևորգի (1908-1983): ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՆԱԶԱՐՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ»։ greenstone.nla.am։ Վերցված է 2019-03-19 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 198:
  4. «Autora informācija | PMI Bibliotēka»։ www.pmi.lv։ Վերցված է 2019-03-19 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Armenak Nazarov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Armenak Nazarov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes