Armenak Mnjoyan
Quick Facts
Biography
Արմենակ Լևոնի Մնջոյան (նոյեմբերի 23, 1904(1904-11-23) - փետրվարի 20, 1970(1970-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ՝ 1950 թվականից: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): ՀՀ-ում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հիմնադիր:
Եղիա և Հովհաննես Մնջոյանների եղբայրը:
Կենսագրություն
1928 թ.-ին ավարտել է Մոսկվայի քիմիկո-դեղագործական ինստիտուտը, 1933 թ.-ին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ 1928-1938 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմատի քիմիկո-դեղագործական լաբորատորիայի վարիչ, 1942-1949 թվականներին՝ ԽՍՀՄ բժշկա-արդյունաբերության նախարարության և ՀԽՍՀ առողջապահության նախարարության հատուկ լաբորատորիայի տնօրեն, 1937-1951 թվականներին՝ ԵՊՀ քիմիայի ամբիոնի վարիչ, 1937-1946 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, 1945-1949 թթ.- ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1949-1955 թվականներին՝ դեղագործական քիմիայի լաբորատորիայի տնօրեն,1955-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1953-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1964-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1953-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, 1957-1962 թվականներին՝ «ՀԽՍՀ ԳԱ տեղեկատու։ Քիմիական գիտություններ» ամսագրի պատասխանատու քարտուղար։
1950 թվականին Արմենակ Մնջոյանը ընտրվում է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1953 թվականին՝ իսկական անդամ։
Գործունեություն
Գիտական հետազոտությունները վերաբերում են դեղագործությանը, ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների սինթեզին, հետերոցիկլիկ համակարգերի ածանցյալներին և դրանց ստացման եղանակների մշակմանը։ Իրականացրել է տարբեր դասերի օրգանական նյութերի բազմաթիվ սինթեզներ և հետազոտել է նրանց կենսաբանական ազդեցությունը կախված քիմիական կառուցվածքից։ Ուսումնասիրել է Հայաստանի բուսաբանական հումքը։ Հայաստանի քիմիկոս օրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրն է։ Հեղինակ է մի ամբողջ շարք դեղագործական պրեպարատների, օրինակ՝սուկցինիլխոլին, գանգլերոն, սուբեխոլին, արֆենալ, մեսֆենալ և այլն։
Արմենակ Մնջոյանի անվան հետ են կապված օրգանական միացությունների կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների կապի սիստեմատիկ և նպատակասլաց ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ ստեղծվեցին և բժշկական պրակտիկայում արմատավորվեցին մի շարք բարձր արդյունավետ դեղամիջոցներ։
Երկար տարիներ նա եղել է ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագրի» (քիմիական գիտություններ) խմբագիրը, գլխավորել է օրգանական քիմիայի ինստիտուտը, եղել է ՀՍՍՀ ԳԱ վիցե-պրեզիդենտը, իսկ այնուհետև քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը։
Աշխատություններ
1937 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան, որի թեման էր «Հայաստանի այրվող թերթաքարերը և նրանց օգտագործումը բժշկական պրեպարատների արտադրության մեջ», իսկ 1944 թվականին՝ դոկտորական դիսերտացիան տեղական ցավազերծման նոր միջոցների սինթեզման գծով։ Այնուհետև իր ստեղծած ինստիտուտում Արմենակ Մնջոյանը սկսում է լայնորեն ուսումնասիրել օրգանական միացությունների կենսաբանական հատկությունների սինթեզումն ու փորձարկումը։
Արմենակ Մնջոյանը հիմնադրել և խմբագրել է «Հետերսցիկլային միացությունների սինթեզները» հրատարակությունը։ Արմենակ Մնջոյանը շուրշ 250 գիտական աշխատությունների հեղինակ էր։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Քիմիական միացությունների կենսաբանական հատկությունները» ժողովածուն։
Մրցանակներ, կոչումներ
- ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1950)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)
- Լենինի և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր
Հիշատակ
1971 թվականից ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն անվանվել է Արմենակ Լևոնի Մնջոյանի անունով։
Գրականություն
- Ամիրբեկյան, Մ. Եթե պետք է հիվանդին։ (Մեր գիտնականները)։ [Արմենակ Մնջոյան]: Սովետական Հայաստան. - 1969. - № 7. - էջ 18-20:
- Անանյան, Գ. Արմենակ Մնջոյան։ (Գիտության մշակները)։ Հայրենիքի ձայն. - 1967. - 18 հոկտեմբերի։
- «Առանց Ձեր պրեպարատի ձեռքեր չունենք...»։ [Ա.Լ. Մնջոյանի գլխավորությամբ մշակված «Դիտիլին» պրեպարատի մասին]: Սովետական Հայաստան. - 1960. - 4 մարտի։
- Արմենակ Լևոնի Մնջոյան։ Ծննդյան 60-ամյակի և գիտական ու մանկավարժական գործունեության 35—ամյակի առթիվ։ Տեղեկագիր (ՀՍՍՀ ԳԱ), քիմիական գիտ. - 1964. - Հ. 17, № 6. - էջ 599-603:
- Արմենակ Լևոնի Մնջոյան։ [Մահախոսական]: Սովետական Հայաստան. - 1970. - 24 փետրվարի։
- Բատիկյան, Ս. Ա. Արմենակ Մնջոյան։ (Կյանքը և գիտա-մանկավարժական գործունեությունը)։ Գիտ. աշխատությունների ժողովածու (Հեռակա մանկավարժական ին-տ). - 1968. - Մաս 2. - № 8. - էջ 81-110:
- Գիտնականին հանձնվեց կառավարական բարձր պարգևը։ Ա.Լ. Մնջոյանին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու և Լենինի շքանշանով պարգևատրելու մասին։ Սովետական Հայաստան. - 1969. - 24 մայիսի։
- Գիտնականին հանձնվեց կառավարական բարձր պարգևը։ Ա.Լ. Մնջոյանին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու և Լենինի շքանշանով պարգևատրելու մասին։ Բանվոր. - 1969. - 25 մայիսի։
- Ժուրուլի, Լ. Հոբելյանական երեկոներ։ (Ա.Լ. Մնջոյանի ծննդյան 60 և գիտա-մանկավարժական գործունեության 35-ամյակի առթիվ)։ Պատմա-բանասիրական հանդես (ՀԽՍՀ ԳԱ). - 1964. - № 4. - էջ 265-266:
- Կալդրիկյան, Մ. Գիտնական-քիմիկոսը։ (Ա. Մնջոյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)։ Սովետական Հայաստան. - 1964. - 24 նոյեմբերի։
- Կարապետյան, Յու. Հանուն կյանքի։ (ՆերկայացվածէԼենինյան մրցանակի)։ [Ակադեմիկոս Ա.Լ. Մնջոյանի մասին]: Գրական թերթ. - 1963. - 1 փետրվարի։
- Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ա.Լ. Մնջոյանի հիշատակը հավերժացնելու մասին։ [Որոշում՝ ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը Ա.Լ Մնջոյանի անունով կոչելու մասին]: Երեկոյան Երևան. - 1971. - 3 մարտի։
- Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի, ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության, ՀՍՍՀ Մինիստրների սովետի կողմից։ Ցավակցություն [Արմենակ Լևոնի Մնջոյանի մահվան առթիվ]: Սովերական Հայաստան. - 1970. - 22 փետրվարի։
- Հայկական ԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագիրը ռեսպուբլիկայի գիտության աշխատողներին [այդ թվում նաև Ա.Լ. Մնջոյանին] Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին։ Սովետական Հայաստան. - 1961. - 18 մայիսի։
- Հարոյան, Հ. Տարիներ և վաստակ։ (Ա.Լ. Մնջոյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)։ Գիտություն և տեխնիկա. - 1964. - № 12. - էջ 32-36:
- Հովսեփյան, Թ. Արմենակ Մնջոյան։ [Մահախոսական]: Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՀ ԳԱ). - 1970. - № 1. - էջ 271-272:
- Մարգարյան, Մ. Մեծանուն գիտնականի գերագույն մտահոգությունը։ [Արմենակ Լևոնի Մնջոյանի մասին]: Սովետական Հայաստան. - 1969. - 15 մարտի։
- Մարդու առողջության մասին։ [Ա.Լ. Մնջոյանի վաստակի մասին]: Սովետական Հայաստան. - 1963. - 10 հունվարի։
- Մելիքսեթյան, Ռ. Ծառայելով գիտությանը, ծառայել մարդկանց։ [Ա.Լ. Մնջոյանի մասին]: Ավանգարդ. - 1969. - 18 մարտի։
- Մեծ վաստակին մեծ գնահատական։ [Ա.Լ. Մնջոյանի մասին]: Երեկոյան Երևան. - 1969. - 17 մարտի։
- Միրզոյան, Ս. Արմենակ Մնջոյան։ Ծննդյան 60 և գիտամանկավարժական գործունեության 35-ամյակի առթիվ։ Առողջապահություն. - 1965. - № 2. - 15 46-47:
- Մնջոյան Արմենակ Լևոնի (1904-1970)։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա։ Անձնակազմը. - Եր. - 2003. - էջ 90:
- Մնջոյան Արմենակ Լևոնի (1904-1970)։ Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան. - Եր - 2007. - Հ. 2. - էջ 156:
- Նուրբ Օրգանական քիմիայի ինստիտուտում։ [Ա Մնջոյանին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու առթիվ]: Հայրենիքի ձայն. - 1969. - 19 մարտի։
- Չիլինգարյան, Ա. Մարդ, որ որոնում է, գտնում է, նորից որոնում... [Ա.Լ. Մնջոյանի մասին]: Սովետական Հայաստան. - 1963. - 19 հուլիսի։
- Սարկիսով, Բ. Ողջույնի խոսք։ [Ա. Լ. Մնջոյանի ծննդյան 60-ամյակի և գիտա-մանկավարժական գործունեության 35-ամյակի առթիվ]: Գիտություն և տեխնիկա. - 1964. - № 2. - էջ 35-37:
- А.Л. Мнджоян. (Некролог)։ Коммунист. - 1970. - 24 февраля.
- А.Л. Мнджоян. (1904-1970). (Некролог)։ Арм. хим. журнал. - 1970. - Т. 23, № 3. - С. 297-299.
- Арменак Левонович Мнджоян. (1904-1970). (Некролог)։ Биологический журнал Армении. - 1970. - Т. 23, № 3. - С. 102-104.
- Арменак Левонович Мнджоян. (1904-1970). (Некролог)։ Химия гетероциклических соединений. - 1970. - № 6. - С. 860-861.
- Арменак Левонович Мнджоян. К 100-летию академика АН Арм. ССР)։ Химический журнал Армении. - 2004. - Т. 57, № 4. - С. 3-4.
- Бабиян, Н. А. Арменак Левонович Мнджоян. (К шестидесятилетию со дня рождения и тридцатипятилетию научно-педагогической деятельности)։ Журнал общей химии. -1964. - Т. 34, Вып. 12. - С. 3859-3861.
- Бабиян, Н. Путь ученого. (К 60-летию А.Л. Мнджояна)։ Коммунист. - 1964. - 24 ноября.
- Геворкян, И. Для человека. (На Ленинскую премию). (Об А.Л. Мнджояне)։ Коммунист. - 1963. - 18 января.
- Медникян, Г. А. Всесоюзное совещание, посвященное препарату «Ганглерон» и опыту его клинического применения. (2-6 окт. 1958 г. в АН Арм. ССР. Хроника)։ Известия АН Арм. ССР, Хим. науки. - 1958. - Т. 11, № 6. - С. 453-458.
- Меликсетян, Р. Служения науке – служение людям. [Об академике А.Л. Мнджояне]: Коммунист. - 1969. - 15 марта.
- Мирзоян, С. А. А.Л. Мнджоян. (К 60-летию со дня рождения)։ Фармакология и токсикология. - 1965. - Т. 28, № 4. - С. 507-508.
- Мирзоян, С. А. Выдающийся ученый и организатор. [К 60-летию со дня рождения А.Л. Мнджояна]: Журнал эксперим. и клинич. медицины. - 1965. - Т. 5, № 1. - С. 8-11.
- Мнджоян Арменак Левонович (1904-1970)։ Национальная академия наук Республики Армения. Персональный состав. - Ер. - 2003. - С. 89.
- От ЦК Компартии, Президиума Верховного Совета Армянской ССР, Совета министров Армянской ССР. [Соболезнование по случаю смерти Арменака Левоновича Мнджояна]: Коммунист. - 1970. - 22 февраля.
- Памяти А.Л. Мнджояна: Журнал общей химии. - 1971. - Т. 41, Вып 4. - С. 930-931.
- Паронян, Р., Ценные исследования А.Л. Мнджояна. (Обсуждаем работы, представленные на соискание Ленинских премий)։ Коммунист. - 1960. - 1 марта.
Աղբյուրներ
- Թ․ Հովսեփյան «Արմենակ Մնջոյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1970, էջ 271-272