Armenak Misirean
Quick Facts
Biography
Արմիս (իսկական անունը՝ Արմենակ Միսիրյան) (մարտի 23, 1901(1901-03-23), Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 14, 1977(1977-11-14), Փարիզ), հայ նկարիչ։
Կենսագրություն
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Հալեպում, որտեղ հաստատվել է 1915 թվականից հետո։ 1930 թվականին տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ժյուլիանի և Գրանդ Շոմեր ակադեմիաները։ Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության ցուցահանդեսներին։ Իբրև գեղանկարիչ ճանաչում է գտել 1952 թվականից։ 1959 թվականին արժանացել է «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Մեծ եղեռնի, ինչպես և իր ժողովրդի վերապրումի թեմաներով քսան կտավ նա ցուցադրել է Փարիզում, Ցյուրիխում և Ամստերդամում։
1956 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1964 թվականին Երևանում կազմակերպվել է Արամիսի անհատական ցուցահանդեսը։ Իր գործերի մի մասը նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին («Երեք բարեկամներ», 1955 թ. «Ընտանիք», 1959 թ., «Սայլը նրբանցքում», 1960, թ. «Երիտասարդություն», 1961 թ., «Կիթառահարը», 1963 թ. և այլն)։ 1965 թ.-ին Հալեպում լույս է տեսել Արամիսի «Դրվագներ նկարչական կյանքես» գիրքը։
Ծանոթագրություններ
Չափորոշչային վերահսկողություն | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն |