peoplepill id: armen-mnatsakanyan
AM
Russia
1 views today
3 views this week
Armen Mnatsakanyan
����եռակառավարման ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական

Armen Mnatsakanyan

The basics

Quick Facts

Intro
����եռակառավարման ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական
Places
Work field
Gender
Male
Place of birth
Namangan, Uzbekistan
Death
Place of death
Moscow, Russia
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Արմեն Սերգեյի Մնացականյան (հոկտեմբերի 7, 1918(1918-10-07), Նամանգան, Ուզբեկստան - 1991, Մոսկվա), հեռակառավարման ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1957):

Կենսագրություն

Արմեն Մնացականյանը ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 7-ին, Նամանգան (Ուզբեկստան) քաղաքում: 1941 թվականին ավարտել է Տաշքենդի միջինասիական ինդուստրիալ ինստիտուտը: 1953 թվականից աշխատել է Մոսկվայի Ճշգրիտ սարքերի գիտահետազոտական ինստիտուտի ռազմական ձեռնարկությունում: 1960-1987 թվականներին եղել է գլխավոր կոնստրուկտոր, 1955-1987 թվականներին միաժամանակ դասախոսել է Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտում:

Աշխատանքները վերաբերում են ռեակտիվ սարքերի (ծովային, ավիացիոն, ցամաքային), ինքնաթիռ-թիրախների, կործանիչ ինքնաթիռների, տիեզերական ապարատների հեռակառավարման ռադիոտեխնիկական համակարգերին: Մշակել է Երկրի արհեստական արբանյակներից տեղեկությունների ընդունման, մշակման և բաշխման համակարգեր, ստեղծել տիեզերանավերի, տիեզերական կայանների միակցման, ռիեզերքում ապարատների ինքնաշխատ հավաքման ռադիոտեխնիկական համակարգեր: Մասնակցել է ԽՍՀՄ-ում հակաարբանյակային զենքի ստեղծմանը:

Մահ

Մահացել է 1991 թվականին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատան կոլումբարիումում (9-րդ հատվածի հակառակ կողմում գտնվող կոլումբարիումի պատի հատվածում):

Պարգևներ

  • Լենինյան մրցանակ (1967)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1978)

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 153-154:
  2. Саркисян А.Е. Армяне – военные учёные, конструкторы, производственники и испытатели XX века. Ер., 1988 С. 82-88 (стр. 1-2)
  3. «Новодевичье кладбище. Мнацаканян Армен Сергеевич (1918-1991)»։ nd.m-necropol.ru։ Վերցված է 2019-03-31 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Armen Mnatsakanyan

Basics

Introduction

Կենսագրություն

Մահ

Պարգևներ

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Armen Mnatsakanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Armen Mnatsakanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes