peoplepill id: armen-melkikyan
Armen Melkikyan
The basics
Quick Facts
The details (from wikipedia)
Biography
Արմեն Արտավազդի Մելկիկյան (ծնվ. 5 մայիսի 1984 թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ, Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ։
Կրթություն
- 1990-1998 թթ. - սովորել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում։
- 1998-2000 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը։
- 2000-2005 թթ. - սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը կիռարական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոս-ցանցային ծրագրավորողի մասնագիտությամբ։
- 2005–2008 թթ. - սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան՝ «Դրամաշրջանառություն, ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ։ Տնտեսագիտության թեկնածու (2008), գիտական աշխատությունների և գիտավերլուծական հոդվածների հեղինակ։ Թեկնածուական թեզ «Ներդրումային գրավչության բարձրացման հիմնախնդիրները անցումային տնտեսության պայմաններում» (ՀՀ օրինակով) թեմայով և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։
- 2007-2008 թթ. - «RRS Capital Strategies Service» (Վիեննա) ինտերնատուրա։
- 2007–2009 թթ. - սովորել և ավարտել է Վիեննայի Միջազգային համալսարարանը (Ավստրիա)՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
- 2001–2003 թթ. - աշխատել է «WebStudio CIS» ՍՊԸ-ում որպես վեբ դիզայներ։
- 2004–2005 թթ. - աշխատել է «Էներգաչափ» ՓԲԸ-ում որպես շուկայական հետազոտությունների և վաճառքի բաժնի մասնագետ։
- 2005–2007 թթ. - եղել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն։
- 2006-2007 թթ. - «Կինետիկ» ՓԲԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն։
- 2008-2009 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի օգնական։
- 2009-2010 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական։
- 2010 թ. ապրիլի 8-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով։
- 2013 թ. մարտի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 1 տարով։
- 2014 թ (մարտի 26)- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ
- 2014 թ.(մայիսի 23)- ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ։
- 2016 թ. - 2017 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար
- 2017 թ. - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի տնօրեն:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Անկուսակցական է։
Այլ գործունեություն
- Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ ՀՀ վարչապետի որոշում N 608-Ա 29 հունիսի 2011 թվականի (2014):
- Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ ՀՀ վարչապետի որոշում N 462-Ա 25 մայիսի 2011 թվականի (2014):
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի նպատակների իրագործման նկատմամբ հսկողության և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների փոխգործակցությունը համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ՝ ՀՀ վարչապետի որոշում N 559-Ա 30 հունիսի 2015 թվականի:
- Եվրասիական զարգացման բանկի խորհրդին կից ռազմավարական կոմիտեի անդամ (2014 - 2017թթ):
- Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ (2014 – 2017 թթ):
Ծանոթագրություններ
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Armen Melkikyan is in following lists
comments so far.
Comments
Armen Melkikyan