Armen Enovk
Quick Facts
Biography
Արմեն Ենովք (1883, նոյեմբերի 10, Էֆքերե (Կեսարիայի մոտ) - 1968, մայիսի 6, Մարսել), հայ գրող, լրագրող, մշակութային գործիչ։
Կենսագրություն
Սովորել է Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում և Ռոբերտ քոլեջում։ Խմբագրել է «Չեզոք» (1910-1912) թերթը, աշխատել «Բյուրակն» (1900-1905), «Մասիս» (1906-1908), «Առավոտ» (1909-1910) թերթերի խմբագրություններում։ Հրատարակել է «Կինը» (1906) պատմվածքների ժողովածուն, «Թրքահայ գրականությունը մամուլի ազատության թվականին» (1909) ուսումնասիրությունը ևն։ 1911-1914 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ 1919 թվականին լույս է ընծայել եղեռնին նվիրված «Ամերիկյան դեսպան մր․ Մորկընթաուի հիշատակները․․․» գրքի հայերեն թարգմանությունը։ 1931 թվականից բնակություն է հաստատել Մարսելում, որտեղ հիմնել է տպարան։ Արմեն Ենովքը եղել է ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի պատվավոր նախագահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |