peoplepill id: arman-vardanean
AV
Turkey
4 views today
4 views this week
Arman Vardanean
Turkish pianist

Arman Vardanean

The basics

Quick Facts

Intro
Turkish pianist
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Istanbul, Turkey
Place of death
Istanbul, Turkey
Instruments:
The details (from wikipedia)

Biography

Արման Հայկազի Վարդանյան (օգոստոսի 3, 1930, Ստամբուլ - օգոստոսի 20, 2015, Ստամբուլ), թատերագիր, դաշնակահար։ Հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)։

Կենսագրություն

Արման Վարդանյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 3-ին Ստամբուլում, Հայկազ և Սրբուհի Վարդանյանների ընտանիքում։ 6 տարեկանում հաճախել է Հինդլյան նախակրթարան, հետո ուսումը շարունակել է Մխիթարյան վարժարանում։ 4 տարի սովորել է անգլիական վարժարանում, ուսման վերջին տարիներին ուսումը շարունակել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում: Դեռ նախակրթարանում ստացել է երաժշտական կրթություն, հաճախել է դաշնամուրի դասընթացների։ 1949 թվականին մեկնել է Լոնդոն, ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջի դաշնամուրի բաժինը։ 1952 թվականին մեկնել է Ավստրիա և ընդունվել Վիեննայի երաժշտական կոնսերվատորիան։ 1955 թվականին վերադարձել է Ստամբուլ, զորակոչվել զինվորական ծառայության, իսկ մի քանի ամիս հետո թուրքական զինվորական ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ մեղադրվելով պետական հանցագործության մեջ (իբր Վիեննա սովորելու տարիներին զբաղվել է լրտեսությամբ հօգուտ Խորհրդային Հայաստանի)։ Առանց հստակ ապացույց ունենալու Վարդանյանին դատապարտել են սկզբում մահապատժի, հետո փաստաբանների համառ աշխատանքի շնորհիվ մահապատիժը փոխարինվել է տասը տարվա բանտարկության և բանտարկությունից հետո էլ 10 տարով արգելել են նրան դուրս գալ Թուրքիայի սահմաններից։ Իր գրական փորձերը Վարդանյանը սկսել է բանտում եղած տարիներին։ Այնտեղ գրել է մի շարք նորավեպեր, որոնց ընթերցողները Վարդանյանի խոսքերով «աւա՜ղ միայն ծնողներս էին»:

Ընտանիք

  • Հայրը՝ Հայկազ Կոստանի Վարդանյանը ծնվել է 1890 թ. Ստամբուլում, Ակնա շրջանի Ապուչեխ գյուղից Պոլիս աշխատելու եկած Կոստան և Թենսուհի Վարդանյանների ընտանիքում։
  • Մայրը՝ Սրբուհի Վարդանյանը (Պարսյան), ծնվել է Ստամբուլում 1900թ, քղեցի փաստաբան Սիրակ-Պայծառ Պարսյանների ընտանիքում
  • Առաջին կինը՝ (1968-1969) Մարգրիտ Անդրեասյան (1927-1993)
  • Երկրորդ կինը՝ (1974-1978) Անի-Թաիս Ջենազյան (1935)
  • Տղան՝ Հայկ-Սևակ Վարդանյան (1974)
  • Երրորդ կինը՝ (1999 թվականից) Զարինե Գրիգորյան-Վարդանյան (1964)

Ստեղծագործություններ

Գրել է 26 թատերախաղեր (արևմտահայերենով), որոնք զետեղված են հինգ հատորյակներում։

  • «Ցավ մը»
  • «Խաղ մը»
  • «Լավ մը»
  • «Շունչ մը»
  • «Փունջ մը»

Արման Վարդանյանի թատերախաղերից «Թոխորը» (Weasel) բեմադրվել է Լոնդոնում (1979, The Thatre In The Square), Երևանում «Երնջակը»(1990, «Ագուլիս» թատրոն), «Կանկրուկը» (1998, Երևանի Երիտասարդական պալատ), «Սակուրը»,«Ախացելը»(2000, Սունդուկյանի անվան թատրոն)։

Արման Վրադանյանի պիեսները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:

Պարգևներ

  • 2011 թվականին Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով
  • 2011 թվականին Հայաստանի Նախագահի Մովսես Խորենացու մեդալով

Գրականություն

  • Մութաֆյան Լ., Խաղէըստ Արման Վարդանյանի, Երևան, 1999:
  • Մութաֆյան Լ., Արման Վարդանյանի աշխարհը, Երևան, 2000:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Arman Vardanean is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Arman Vardanean
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes