Arman Shahazizyan
Quick Facts
Biography
Արման Հրաչյայի Շահազիզյան (ապրիլի 2, 1975(1975-04-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նավամոդելիստ: Միջազգային կարգի սպորտի վարպետ (1999): «Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզիչ-մանկավարժ, տեխնիկական գիտությունների թեկնածու: ՀՀ վաստակավոր մարզիչ (2012):
Հրաչյա Բաբկենի Շահազիզյանի որդին է, Գայանե Շահազիզյանի եղբայրը:
Կենսագրություն
Արման Շահազիզյանը ծնվել է 1975 թվականի ապրիլի 2-ին, Երևանում: 1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Աշխարհի կրկնակի (1991, 1994) չեմպիոն և վեցակի ռեկորդակիր, ԽՍՀՄ չեմպիոն (1989), Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Համաշխարհային գավաթի խաղարկությունների (1997), «Տուր Եվրոպա» մրցաշարի (1988), բազմաթիվ միջազգային մրցումների հաղթող և մրցանակակիր: 1998 թվականից՝ Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի մարզիչ-մանկավարժ, 2000 թվականից միաժամանակ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս: 2014 թվականին Եվրոպայի առաջնությանը լավագույն մասնակցության և լավագույն արդյունք ցուցաբերելու համար Արման Շահազիզյանին շնորհվել են Վլադիսլավ Սուբոտինի (A3 դասի) և Ռադ Ռադևի (B1 դասի) անվանական «Լավագույն մարզիկ» գավաթները:
Ծանոթագրություններ
- ↑ Պետական պարգևներ և կոչումներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 234-235:
- ↑ Արման Շահազիզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն