peoplepill id: arman-saghatelyan
AS
Armenia
5 views today
10 views this week
Arman Saghatelyan
Armenian journalist

Arman Saghatelyan

The basics

Quick Facts

Intro
Armenian journalist
Places
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
49 years
The details (from wikipedia)

Biography

Արման Արմենի Սաղաթելյան (1975, օգոստոսի 26, Երևան), հայ լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրենը։

Կրթություն

1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: 1997-2000 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը

  • 1991 թ. — Հայկական հեռուստատեսության «Գործ» հաղորդման համահեղինակ ու հաղորդավար։
  • 1997—1999 թթ. — ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես թղթակից և «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար։
  • 2000—2010 թթ. - աշխատել է որպես ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան։
  • 2003—2004 թթ. — «Հայաստան» համահայկական հիմնադրամի որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։
  • 2003 թվականից «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» (APRA) փոխնախագահ, 2015 թ. հոկտեմբերից՝ նախագահ։
  • 2010—2011 թթ. — ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդական։
  • 2011—2012 թթ. — «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն։
  • 2012—2013 թթ. — - «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 2013 թ. ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։
  • 2015 թ. հուլիսի 18-ին ներկայացրել է հրաժարականի դիմում, որը նույն օրը բավարարվել է ՀՀ Նախագահի կողմից և Արման Սաղաթելյանն ազատվել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:
  • 2016 թ. փետրվարի 3-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն:
  • 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ։
  • 2019 թ․-ից դուրս է եկել քաղաքականությունից, հիմնադրել <<Քառյակ մեդիան>>։

Գիտամանկավարժական և ստեղծագործական գործունեություն

  • Եղել է Նոր հայեր ՈՒՀԱ-ի թիմի հիմնադիրներից մեկը և մինչև 1997 թ.` թիմի ավագը: Թիմի կազմում ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն է (1997 թ.), չեմպիոնների գավաթի դափնեկիր (1998 թ.):
  • 2001-2010 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
  • 2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը (ամբիոնը):
  • Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ և համահեղինակ:
  • Քաղաքական գիտությունների թեկնածու: Ատենախոսության թեման` «Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ»:
  • Զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակ ու ղեկավար։
  • 2006 թ. «Հայֆիլմ» (Հայաստանի ազգային կինոկենտրոն), և «Bars Media» Studio» համատեղ արտադրված, Արցախյան ազատամարտին նվիրված «Հասա, մերոնք են», գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է։
  • ԼՂ հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման եւ Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») մասին՝ «Սովի եւ կրակի միջեւ. իշխանություն` կյանքերի գնով» ("Между голодом и огнем. Власть ценою жизней") փաստավավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերն է:
  • Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է ( Ся Го (Сагателян Арман), Nervus Vivendi, Ереван, 2010.-236с. ISBN 978-9939-53-580-7), «Պատերազմի փոքրիկ իշխանը» պատմվածքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր։
  • Սիրիայում պատերազմի ընթացքում նկարահանված «Արաբական գարնան սիրիական աշունը» փաստավավերագրական ֆիլմի պրոդյուսերը, հեղինակը և օպերատորն է։

Պարգևներ

  • «1992-94 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
  • Անձնական զենք։

Ընտանիք

Արման Սաղաթելյանը երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանի թոռն է, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի որդին, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի զարմիկը։ Որդիներ՝ Սաղաթելյան Արմեն Արմանի, 2002 թ.ծ., Սաղաթելյան Արթուր Արմանի, 2010 թ.ծ.:

Տես նաև

  • Քառյակ մեդիա

Ծանոթագրություններ

Նախորդող
Արմեն Արզումանյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
Արման Սաղաթելյան

17 ապրիլի 2013 թ. - 18 հուլիսի 2015 թ.
Հաջորդող
Վլադիմիր Հակոբյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարները
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարները
Հայաստան
Հայաստան
«ՀՀԿ»
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարում
Պատգամավորներ
«ՀՀԿ»
«ՀՅԴ»
Անկախ
«Ծառուկյան»
«Ելք»
Լիազորությունները դադարեցրած
«ՀՀԿ»
«Ծառուկյան»
«ՀՅԴ»
«Ելք»
Կապված
Պատգամավորներ
«ՀՀԿ»
«ՀՅԴ»
Անկախ
«Ծառուկյան»
«Ելք»
Լիազորությունները դադարեցրած
«ՀՀԿ»
«Ծառուկյան»
«ՀՅԴ»
«Ելք»
Կապված
«ՀՀԿ»
«ՀՅԴ»
Անկախ
«Ծառուկյան»
«Ելք»
«Ծառուկյան»
«ՀՅԴ»
«Ելք»
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Arman Saghatelyan

Basics

Introduction

Կրթություն

Աշխատանքային գործունեությունը

Գիտամանկավարժական և ստեղծագործական գործունեություն

Պարգևներ

Ընտանիք

Տես նաև

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Arman Saghatelyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Arman Saghatelyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes