Arkady Sargsyan
Quick Facts
Biography
Արկադի Երեմի Սարգսյան (փետրվարի 12, 1940(1940-02-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), գնդապետ (2001): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1998):
Կենսագրություն
Արկադի Սարգսյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 12-ին, Երևան քաղաքում: 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1964-1993 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, 1993-1994 թվականներին եղել ՀՀ Կառավարության 10-րդ վարչության պետ, 1993-1998 թվականներին՝ ՀՀ ԶՈւ միավորման հրամանատարի տեղակալ և գիտության վարչության պետ,1998-2005 թվականներին՝ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիր:
Աշխատությունները վերաբերում են հատուկ նշանակման կառուցվածքային բարդ համակարգերի մշակման, կատարելագործման, հրթիռատիեզերական տեխնիկայի առաջնային նմուշների ստեղծման, ինչպես նաև այդ բնագավառի պատմության լուսաբանման հարցերին: 2005 թվականին զորացրվել է ՌԴ ռազմական ակադեմիայի անդամ (1996):
Երկեր
- Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք,Կենսագրական ակնարկներ հետախույզների և հակահետախույզների մասին, Երևան, «Ամարաս», 2005:
- «20-րդ դարի հայազգի ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ, արդյունաբերողներ և փորձարարներ»:
- «Ոչ ավանդական զենքի մշակման ծրագրային-նպատակային պլանավորումը և կառավարումը»
- «Հատուկ ծառայությունների աշխատանքում օպերատիվ գործունեությունն ու կոնսպիրացիան արդի պայմաններում. Տեսություն և պրակտիկա. Գործնական ձեռնարկ»
- Армяне - военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века / А.Е. Саркисян, Ереван, Гитутюн, 1998:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 409: