Arest Beglaryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեստ Գուրգենի Բեգլարյան (հունվարի 28, 1938(1938-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2011, Երևան, Հայաստան), հայ գեոդեզիստ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1992): ՀՃԱ ակադեմիկոս (1999): Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2008)։
Կենսագրություն
Արեստ Բեգլարյանը ծնվել է 1938 (ըստ այլ աղբյուրի՝ 1936) թվականի Փետրվարի 28-ին, Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1972 թվականին՝ Մոսկվայի գեոդեզիայի, աերոհանույթի և քարտեզագրության կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1964-1989 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական գեոդեզիայի ամբիոնում, որպես ուսումնական վարպետ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1988-2011 թվականներին ղեկավարել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնը։ 1989 թվականից 2005 թվականի դեկտեմբերը եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը, 2006-2010 թվականներին` ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ, 2010-2011 թվականներին հոգաբարձուների խորհրդի նախագահ։
1978 թվականին Բեգլարյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1992 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում, 1998 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Աշխատանքները վերաբերում են հիդրոդինամիկ և հիդրոստատիկ հարթաչափումներին, նրանց հեռակառավարման հարցերին, գեոդեզիական ճառագայթա- և լուսահեռաչափությանը։ Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային և բարձունքային չափումներ իրականացնելու համար։ Բեգլարյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 14 գյուտի հեղինակ է։
Մահ
Արեստ Բեգլարյանը մահացել է 2011 թվականին։
Անդամակցություն
- Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ (1998)
- 030 շինարարության մասնագիտական խորհրդի նախագահ (2000-2011)
- Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ
- ԱՊՀ շինարարական բարձրագույն ոաումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (2004)
Պարգևներ
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր (1983)
- Անանիա Շիրակացի մեդալ (2002)
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2008)
- ԽՍՀՄ ոսկե մեդալ
- ԽՍՀՄ արծաթե մեդալ
Հիշատակ
Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում 2012 թվականին բացվել է Արեստ Բեգլարյանի անվան խորհրդակցական դահլիճ, որտեղ տեղադրվել է Արեստ Բեգլարյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։ 2013 թվականի մայիսի 7-9-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ։
Երկեր
- Ինժեներական գեոդեզիա։ Մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ շինարարական մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար։
- Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1983:
- Ինժեներական գեոդեզիա։ Ուս. ձեռնարկ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ, 1985։
- Աերոգեոդեզիա դասընթացի ծրագիր, մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման "Ավտոմոբիլային ճանապարհներ" մասնագիտության ուսանողների համար, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գրաֆիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
- Մակերևույթի հարթաչափումը, ուղղաձիգ հարթագծման երկրաչափական էությունը։ Մեթոդական ցուցումներ։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
- Ինժեներական գեոդեզիա։ Մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ շինարարական մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար,
- Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գրաֆիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
- Հիդրոտեխնիկական շինարարության ժամանակ իրականացվող ինժեներագեոդեզիական աշխատանքները։ Ուս. ձեռնարկ։ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1987 (համահեղինակ)։
- Տեղագրական հանույթներ։ Ուս. ձեռնարկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Կ. Մարքսի անվան, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1987:
- Կառույցների հետախուզման, նախագծման, շինարարության և շահագործման գեոդեզիական ապահովումները։ Ուս. ձեռնարկ, ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1988:
- Разработка и совершенствование методов и приборов для автоматизации геодезических деформационных измерений инженерных сооружений и разломов земной коры: Дис. ... д-ра техн. наук в форме науч. доклада: Ереван, 1997.
- Տեղագրական հանույթ։ Առաջադրանքի հաշվեգրաֆիկական աշխատանքների մեթոդական ցուցումներ «Կիրառական գեոդեզիա» /Ե.24.01/ և "Քաղաքային կադաստր" /Ե.24.01/ մասնագիտության ուսանողների համար։ Կրթության և գիտության նախարարություն, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1998:
- Сборник научных трудов / М-во образования и науки РА, Ерев. архит.-строит. ин-т ; Редкол.: А. Г. Бегларян и др., Министерство образования и науки Республики Армения | Ереванский архитектурно-строительный институт | Конференции посвященной 90-летию со дня рождения профессоров Т. Т. Хачатряна и О. М. Сапонджяна ( 23-24 октября 1998 г. ; Ереван ), Ереван: Изд-во Ерев. архит.-строит. ин-та, 1999.
- Գեոդեզիա։ Դասագիրք. Մաս 1, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Ճարտարագիտական գեոդեզիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատ., 2002 (համահեղինակ)։
- Գիտական աշխատությունների ժողովածու։ Գեոդեզիա։ Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտ. և կրթ. նախ., Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2003։
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Պատմություն և արդիականություն, Երևան, Ա. հ., 2003:
- Գիտական աշխատությունների ժողովածու։ Ճարտարապետություն, մաթեմատիկա, ֆիզիկա, շին. մեխ., ինֆորմ. և գծագրական երկրաչափություն։ Պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտության և կրթության նախարարություն, Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2003։
- Գիտական աշխատությունների ժողովածու։ Մաթեմ., ֆիզիկա, շին. մեխ., ինֆորմ. և գծագր. երկրաչափ.: Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտ. և կրթ. նախ., Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2004։
- Գեոդեզիա։ Դասագիրք։ Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարան, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, [ԵՃՇՊՀ], 2006։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Արեստ Բեգլարյան - 75
- ԱՄԱԼՅԱ ԽԱԼԱԹՅԱՆ. ՄՏՈՎԻՆ ԹԵՐԹԵԼՈՎ ԹԱՔՑՎԱԾ ԷՋԵՐԸ` ԱՐԵՍՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ՇԵՄԻՆ) Արխիվացված 2021-03-02 Wayback Machine