peoplepill id: areg-danagoulian
AD
United States of America
1 views today
1 views this week
Areg Danagoulian
��այ գիտնական

Areg Danagoulian

The basics

Quick Facts

Intro
��այ գիտնական
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
47 years
Education
Massachusetts Institute of Technology
The details (from wikipedia)

Biography

Արեգ Դանագուլյան (ծնվ․ հունվարի 25, 1977(1977-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), միջուկային անվտանգության ոլորտի հայ գիտնական։

Կենսագրություն

Արեգ Դանագուլյանը ծնվել է Երևանում, ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ Սամվել Դանագուլյանի և Սվետլանա Հարությունյանի ընտանիքում։ Արեգը սովորել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ 1993 թվականինին դպրոցն ավարտելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Արեգը ուսումը շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և 1999 թվականին ստացել է գիտությունների բակալավրի աստիճան։ Զբաղվել է ֆունդամենտալ միջուկային ֆիզիկայով, իսկ վերջին տասը տարիներին՝ կիրառական միջուկային ֆիզիկայով։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է։

Սպառազինությունների վերահսկողության տարվա անհատ

Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ 2020 թվականի հունվարի 9-ին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար Սպառազինությունների վերահսկողության ասոցիացիայի (անգլ.՝ Arms Control Association) կազմակերպած ամենամյա մրցույթի շրջանակում ճանաչվել են 2019 թվականի տարվա անհատ (անգլ.՝ Arms Control Person of the Year

Մրցանակը ստանալը կարևոր է այնքանով, որ այն ցույց կտա՝ աշխարհը տեսնում է գիտության կարևորությունը մեր երեխաների անվտանգ և խաղաղ ապագան կերտելու համար, ինչպես նաև հայ գիտնականների ներդրումը այդ կարևորագույն գործում


Գիտական աշխատանքներ

Մի շարք գիտական աշխատանքների համահեղինակ է՝

  • Ezra M. Engel & Areg Danagoulian, A physically cryptographic warhead verification system using neutron induced nuclear resonances (2019)
  • Areg Danagoulian, Compton-scattering cross section on the proton at high momentum transfer (2007)
  • Physical cryptographic verification of nuclear warheads (2019)
  • Initial results from a multiple monoenergetic gamma radiography system for nuclear security (2016)
  • Prompt neutrons from photofission and its use in homeland security applications (2010)
  • Spectroscopic neutron radiography for a cargo scanning system (2016)
  • Experimental demonstration of multiple monoenergetic gamma radiography for effective atomic number identification in cargo inspection (2018)
  • Experimental demonstration of an isotope-sensitive warhead verification technique using nuclear resonance fluorescence (2018)
  • Real compton scattering on proton at high momentum transfers (2005)
  • Nuclear disarmament verification via resonant phenomena (2018)
  • High-accuracy Geant4 simulation and semi-analytical modeling of nuclear resonance fluorescence (2018)

Ծանոթագրություններ

Նշումներ

  1. Arms Control Association-ը տարվա մարդ է հռչակում այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Areg Danagoulian is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Areg Danagoulian
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes