Ararat Barceghyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԲարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Մովսեսի Բարսեղյան (փետրվարի 5, 1913(1913-02-05), Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1987(1987-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Բաքվում։ 1930 թվականին ավարտել է Բաքվի թիվ 44 հայկական միջնակարգ դպրոցը։ 1931-1940 թվականները խաղացել է Բաքվի Հայկական պետական թատրոնում։ Խաղացել է նաև Աշտարակի, Երևանի պատանի հանդիսատեսի, Էջմիածնի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան, Երաժշտական կոմեդիայի և Ամո Խարազյանի անվան թատրոններում։
1934 թվականին զբաղվել է դրամատուրգիայով։ Նրա «Կամո» պիեսը 1937 թվականին ՀԽՍՀ լավագույն պիեսների մրցանակաբաշխությունում շահել է երկրորդ կարգի մրցանակ։ Մրցանակների են արժանացել նաև նրա «Հայ կինը» (1943), «Սիրո հովիտ» (1955), «Վարդենիկ» (1973) դրամաները։
Անդրկովկասի թատրոնները բեմադրել են նրա «Կամո» (1937-1964), «Հայ կինը» (1943-1950), «Կռվածաղիկ» (1944-1960), «Քեզ դժվար է մոռանալ» (1948-1951), «Փակ դռներ» (1946-1965), «Ծնունդ» (1945-1960), «Սիրո հովիտ» (1955-1960), Լուսիկ Լիսինյան (1956-1969), «Ընդհանուր բաղնիք» (1965-1968), «Ազնիվ սրտերի աշխարհում» (1961), «Պըլը-Պուղի» (1962-1974), «Տաճատ Համազասպովիչը հուզված է», «Անոնիմ նամակ» (1973-1974), «Պոկված կրունկներ» (1975) պիեսները։
Ռուսերեն լույս է տեսել «Сломанный каблук» (Մոսկվա, 1979) և պիեսների ժողովածու «Мозаика любви» (Մոսկվա, 1983)։
Մատենագիտություն
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Խաղաղության կայարանը» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
- Բարեկամները (պիես), Երևան, ՀԽՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1952, 34 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Ծնունդ» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Մեր հացը» պիեսը), Երևան, ժողստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1955, 167 էջ։
- Դրամատիկական երկեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 367 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Լյուսի Լիսինյան» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
- Լևոն Երամյան', Երևան, Հայպետհրատ, 1962, 91 էջ։
- Արտավազդ Փաշայան, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
- Պըլը-Պուղի (կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1963, 67 էջ։
- Հովսեփ Ոսկանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968, 100 էջ։
- Օրի Բունիաթյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 108 էջ։
- Ալեքսանդր Հովհաննիսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1971, 132 էջ։
- Աստղիկ Երամյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1972, 88 էջ։
- Աշոտ Ներսիսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1975, 73 էջ։
- Վարդենիկ (պիեսների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1981, 224 էջ։