Aram Khachatryan
Quick Facts
Biography
Արամ Արշակի Խաչատրյան (1910, Արտաշատի շրջան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
ԱրամԽաչատրյանը ծնվել է 1910 թվականին, Արտաշատի շրջանի Ներքին Դվին գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի դպրոցում, ավարտել է Արտաշատի մանկավարժական տեխնիկումը և անցել մանկավարժական աշխատանքի Հայարդկոոպի կադրերի պատրաստման դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1938 թվականին ավարտել է ռուսական երկամյա ուսուցչական ինստիտուտն ու մեկնել Աբովյանի շրջան։ Ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Կոտայքի դպրոցում, որտեղից էլ զորակոչվել է բանակ։
Խաչատրյանը զինվորական դասընթացներ է անցել Վրաստանի Մախարաձե քաղաքում, ստացել է սերժանտի կոչում, մեկնել գործող բանակ, 390-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Կերչի ազատագրմանը, վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել գործող զորամաս։ Մասնակցել է Ուկրաինայի մի շարք գյուղերի ու քաղաքների ազատագրմանը, վիրավորվել է, բայց մնացել է շարքերում, մասնակցել Բելոռուսիայում ծավալված մարտերին, Սլուցկ քաղաքի ազատագրման համար։ Մարտերից մեկում վիրավորվել է, ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Խաչատրյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» և մի շարք ուրիշ մեդալներով։
Զորացրվելուց հետո Խաչատրյանն աշխատել է մայրաքաղաքի մի շարք դպրոցներում։
Պարգևներ
- «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- «Արիության համար» մեդալ