Aram Asatryan
Quick Facts
Biography
Արամ Դերենիկի Ասատրյան (դեկտեմբերի 22, 1970(1970-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, ջութակահար։
Կենսագրություն
Արամ Ասատրյանը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում քաղաքում։ Շրջանավարտն է Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները։ 1985-1989 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, 1989-1996 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ջութակահարի մասնագիտությամբ։
1991 թվականին Էդուարդ Թոփչյանի հետ հիմնադրել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որի կազմով հանդես է եկել բազմաթիվ փառատոների և շրջագայել եվրոպական մի շարք քաղաքներով։ Հանդես է գալիս «Օկսենհեմ» ռոք խմբում, որը հիմնել է 1990-ականների սկզբին բաս-կիթառահար Վահագն Պապայանի հետ։ 1992 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ` որպես առաջին ջութակահար։ 1997 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 2013 թվականից Արմեն Թորոսյանի, Սոնա Ազարյանի և Վահան Գրիգորյանի հետ համատեղ հիմնել է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։ 2013 թվականին Գյումրիում, մասնակցել է «Վերածնունդ» երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի։ Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ դասական և ռոք փառատոների։