Apah Haykazuni
Quick Facts
Biography
Ապահ Հայկազունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), Հայկ նահապետի որդին, Ապահունիների նախարարական տան հիմնադիրը։
Անվան ստուգաբանությունը
Ըստ Հրաչյա Աճառյանի Ապահը կեղծ արական անուն է։ Ապահ անունը կազմել է Արսեն Բագրատունին իր «Հայկ դիւցազն» պոեմում, Ապահունյաց գավառի անունից, ենթադրելով թե Հայկ նահապետը ունեցել է այս անունով մի որդի։
Մովսես Խորենացին գրում է՝.
«Այլ և զնախարարութիւնս Ապահունեաց և զՄանավազեան և զԲզնունեանն՝ ի նոյն զաւակացն Հայկայ»։
Քանի որ Մանավազյան և Բզնունի ազգանունները ծագում են Հայկ նահապետի Մանավազ և Բազ որդիների անուններից, ուստի՝ ըստ Արսեն Բագրատունու, Ապահունին էլ ենթադրում է Ապահ անունով մի որդի։
Ըստ Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Ապահունյաց գավառի անվան ծագումը հայտնի և ստույգ չէ։ Նա գրում է՝.
Հին բառակարգ աշխարհագիրն Հուն կամ Հոն կոչէ զշինողն Ապահունեաց, որ գուցէ Մանաւազայ որդի ըլլայ եթե ստոյգ է շինողը. վասն զի գաւառին անունն կարծել տայ թէ շինողն Ապահ պիտի կոչէր.
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 192-193
- «Հայկ դիւցազն», Արսեն Բագրատունի, 1940, էջ 610
- «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Բ. ը
- «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 159