peoplepill id: anushavan-zakaryan
AZ
Russia Armenia
1 views today
1 views this week
Anushavan Zakaryan

Anushavan Zakaryan

The basics

Quick Facts

Gender
Male
Place of birth
Parağa, Ordubad District, Nakhchivan Autonomous Republic, Azerbaijan
Age
71 years
Residence
Yerevan, Armenia
Education
Basic school N 19 after Nikol Aghbalyan
Yerevan, Armenia
(1961-1971)
Armenian State Pedagogical University
Yerevan, Armenia
Employers
National Academy of Sciences of Armenia
Yerevan, Armenia
(1977-)
Lraber Hasarakakan Gitutyunneri
Armenia
National Assembly of Armenia
Armenia
(1993-)
Patma-Banasirakan Handes
(1999-)
The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշավան Հազարապետի Զաքարյան (հունվարի 1, 1954(1954-01-01), Փառակա), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն

Անուշավան Զաքարյանը ծնվել է 1954 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում, ծառայողի ընտանիքում։ Վաղ հասակից փոխադրվելով Երևան՝ 1961 թ.-ին ընդունվել և 1971 թվականին ավարտել է Երևանի Ն. Կ. Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը. ինստիտուտը դեռ չավարտած՝ գործուղվել է Հոկտեմբերյանի շրջանի Նոր Արտագերս գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդելու։ 1975–1976 թթ. Խաբարովսկի երկրամասի Օբլուչիե քաղաքում որպես շարքային ծառայել է բանակում։ 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍԽ գիտությունների ակադեմիայի հրատարակչությունում որպես խմբագիր։ Շուրջ 13 տարի նա եղել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1989–1990 թվականներին Անուշավան Զաքարյանը վարել է նաև «Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության «Գոյամարտ» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը՝ միաժամանակ լինելով ակտիվ հեղինակ։

1993 թվականի հոկտեմբերից Անուշավան Զաքարյանն աշխատանքի է փոխադրվել ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմ որպես հրատարակչական բաժնի վարիչ։ 1995 թվականի հոկտեմբերից Ան. Զաքարյանը ղեկավարել է Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներ. եղել է արձանագրային-հրատարակչական բաժնի վարիչի տեղակալ, գրասենյակի ղեկավար, քարտուղարության պետի տեղակալ։ 1998 թվականին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2000 թվականից եղել է ԱԺ աշխատակազմի հրատարակչական բաժնի վարիչ։

1999 թվականին նա ստանձնել է ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» պատասխանատու քարտուղարի, 2003 թվականից՝ նաև գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։

1989 թվականից վերը ներկայացված աշխատանքներին զուգահեռ Անուշավան Զաքարյանը կատարել է դասախոսական-մանկավարժական աշխատանք Երևանի տարբեր բուհերում։ Նա գիտական խորհուրդների անդամ է, եղել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս, զեկուցումներով հանդես եկել հանրապետական բազմաթիվ գիտաժողովներում։ 1986 թվականից ԽՍՀՄ, ապա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

Գիտահետազոտական գործունեություն

Անուշավան Զաքարյանը խմբագրել է երկու տասնյակից ավելի գիտական ուսումնասիրություններ ու մենագրություններ։ Նրա անմիջական ղեկավարությամբ են ստեղծվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» (երկրորդ և երրորդ գումարումներ) մեծածավալ, պատկերազարդ, եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրքերը։

Անուշավան Զաքարյանի գիտական հետազոտություններն ամփոփված են 8 մենագրությունում ու կազմած ժողովածուներում և 110-ից ավելի հոդվածներում ու հրապարակումներում։ Դրանք ընդգրկում են հայ-ռուս պատմամշակութային փոխհարաբերությունների լայն շրջանակ, XX դարասկզբի հայ իրականության, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության առավել քիչ ուսումնասիրված հիմնախնդիրների լուսաբանում։

1985 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը» խորագրով, իսկ 2005 թվականին «Ռուս գրագետները և հայ իրականությունը (XX դարի 10-ական թվականներ)» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

Ռուս գրական-հասարակական, ռազմական գործիչների մասին Անուշավան Զաքարյանը գրել է մի շարք աշխատություններ՝ «Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը (1914-1920 թթ.)» (1984 թ.), «Ռուս գրագետները և հայ իրականությունը» (XX դ. 10-ական թվականներ)» (1994, ռուս.), «Ալեքսանդր Կուլեբյակինը և Հայաստանը» (2003, ռուս.), «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս գրական գործիչների գնահատությամբ» (2003 թ., ռուս.), «Բորիս Լազարևսկին Հայաստանի և հայ կանանց մասին» (2004 թ.)։

Անուշավան Զաքարյանը հետագա տարիներին խորացավ հայ իրականության տարբեր կողմերի ուսումնասիրության մեջ, ընդլայնեց իր գիտական հետաքրքրությունների ոլորտը, զբաղվեց մինչ այդ չհետազոտված հիմնահարցերի ուսումնասիրությամբ։ Նա ներկայացրեց Հովհաննես Թումանյանի գլխավորած՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի կրած վնասները քննող հանձնաժողովի գործունեությունը՝ կազմելով «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին («Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» փաստաթղթերի և նյութերի ժողովածու)» գիրքը (2005 թ.):

2006 թվականի հրատարակվել է Անուշավան Զաքարյանի «Շիրվանզադեի հրապարակախոսական ժառանգությունից (1914–1919 թթ.)» աշխատանքը։ Անուշավան Զաքարյանի նմանօրինակ հաջորդ աշխատանքը XX դարասկզբի հայ գրական, հասարակական, քաղաքական գործիչ Տիգրան Հովհաննիսյանի (1865–1921)` 1919 թվականի «Հառաջ» թերթի մի շարք համարներում տպագրած և գիտական հանրությանը անծանոթ «Տաճիկ կառավարությունը և իթթիհաթը մարդկության դատարանի առաջ» աշխատության կազմումն ու հրատարակության պատրաստումն էր։ Այն լույս տեսավ 2007 թվականին։

Անուշավան Զաքարյանի գիտահետազոտական աշխատանքի մասն է կազմում նաև հայագիտության, հայ և ռուս գրական-մշակութային, հասարակական-քաղաքական մի շարք երևելի դեմքերի (Գ. Հովսեփյան, Ս. Մալխասյանց, Ս. Տեր-Հակոբյան, Ե. Օտյան, Պ. Մակինցյան, Կ. Միքայելյան, Լ. Լիսիցյան, Ի. Էրենբուրգ և շատ ուրիշներ) գործունեությանը վերաբերող արխիվային տարբեր բնույթի նյութերի (նամակագրություն, հուշեր, հոդվածներ և այլն) հրապարակումը։

Աղբյուրներ

«Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրություն «Գիտնականը, խմբագիրը, հրատարակիչը» (Անուշավան Զաքարյանի ծննդյան 55-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 273-279

 
Չափորոշչային վերահսկողություն
  
 
Չափորոշչային վերահսկողություն
 
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Anushavan Zakaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Anushavan Zakaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes