peoplepill id: anushavan-shiroyan
Poet
Anushavan Shiroyan
The basics
Quick Facts
The details (from wikipedia)
Biography
Անուշավան Հովհաննեսի Շիրոյան (1893, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Վանի ծխական դպրոցում, ապա ուսուցչական վարժարանում։ 1915 թվականին մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Հետո տեղափոխվել է Երևան։ Ուսուցչությամբ է զբաղվել Երևանում, Լենինականում, Աշխաբադում, Աբխազիայում։ Երկար տարիներ աշխատել է Ամո Խարազյանի անվան թատրոնում, 1929-1948 թվականներին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1948-1953 թվականներին՝ վարել է այդ թատրոնի գրական բաժինը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917 թվականին։ Մահացել է Երևանում։
Ա. Շիրոյանի երկերի մատենագրություն
- Մոկաց Միրզա (հայկական ժողովրդական վեպ), Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ։
- Ծիլ ու ծաղիկ, Երևան, Հայպետհրատ, 1955, 36 էջ։
- Հանելուկներ, առակներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 28 էջ։
- Առակներ և առածներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 28 էջ։
- Ակունքներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 95 էջ։
- Թանկագին գանձը, Երևան, Հայպետհրատ, 1962, 19 էջ։
Թարգմանություններ
- Շևչենկո Տարաս։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1989.- 175 էջ․- Որոշ ստեղծագործություններ։
Աղբյուրներ
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Anushavan Shiroyan is in following lists
By field of work
comments so far.
Comments
Credits
References and sources
Anushavan Shiroyan