Anushavan Petrosyan
Quick Facts
Biography
Անուշավան Սաղաթելի Պետրոսյան (փետրվարի 28, 1938(1938-02-28), Գեղադիր, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Կենսագրություն
Ծնվել է 1938 թվականի փետրվարի 28-ին Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղում։ 1956 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1956–1960 թվականներին աշխատել է Երևանի շինարարական տարբեր հիմնարկություններում։ 1960–1963 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1963–1967 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1969 թվականին որպես պահեստի սպա կրկին զորակոչվել է զինվորական ծառայության։ 1970–1973 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում «Ազգագրություն և Հնագիտություն» մասնագիտությամբ։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1978 թվականին աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և Ազգագրության ամբիոնում որպես դոցենտ։ Չորս տասնամյակ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդել է Հայ և ընդհանուր Ազգագրություն դասընթացները, իսկ մագիստրատուրայում՝ Ազգագրության տարբեր հարցերի վերաբերյալ մի շարք մասնագիտական դասընթացներ։ Չորս տասնյակից ավելի գիտական ուսումնասիրությունների և երեք մենագրության հեղինակ է։
Երկեր
- Հայոց շերամապահական մշակույթը, Երևան, 1987, 148 էջ:
- Հայ գրականությունը և բանարվեստը ազգագրության սկզբնաղբյուր, Երևան, 2012, 302 էջ:
- Ձկնորսական մեթոդը Հայաստանում, Երևան, 2015, 216 էջ:
Գրականություն
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 260։