peoplepill id: anushavan-margaryan
AM
Russia
1 views today
1 views this week
Anushavan Margaryan
Armenian pedagogue

Anushavan Margaryan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Gandzani, Ninotsminda Municipality, Samtskhe–Javakheti, Georgia
Age
113 years
Education
Tbilisi State University
Awards
Order of Glory Third Class
 
Order of the Patriotic War 1st class
 
The details (from wikipedia)

Biography

Անուշավան Հարությունի Մարգարյան (1912, Գանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Անուշավան Մարգարյանը ծնվել է 1912 թվականին, Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Գանձա գյուղում։ 1918 թվականի մայիսին, թուրքական յաթաղանից մազապուրծ, ծնողներից զրկված, ինքնուրույն է բռնել կյանքի ճանապարհը։ 1923-1933 թվականներին ընդմիջումներով սովորել է հայրենի գյուղի տարրական, ապա կոլերիտ դպրոցներում։ 1931-1933 թվականներին սովորելու հետ միաժամանակ աշխատել է անգրագիտության վերացման դպրոցում։ 1935-1937 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական տեխնիկումում։ 1937-1939 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ Ալավերդու շրջանի (այժմ՝ Թումանյան) Ուզունլարի (Օձուն) միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, 1939-1941 թվականներին՝ Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Դիլիֆի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում որպես տնօրեն և պատմության ուսուցիչ։ 1940 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1938-1941 թվականներին աշխատել և միաժամանակ սովորել է Թբիլիսիի պետական համալսարանին կից հեռակա մանկավարժական ինստիտուտի հայկական սեկտորի պատմության ֆակուլտետում։

Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 47-րդ հրաձգային դիվիզիայի 145-րդ գնդում, որպես շարքային զինվոր,այնուհետև հրաձգային դասակի հրամանատար։ 1941 թվականին նրա զորամասը ընկել է շրջափակման մեջ։ Անուշավանը վիրավոր վիճակում անցել է համակենտրոնացման ճամբարների դաժան փորձությունների միջով։ 1943 թվականի մայիսին Կալինինի մարզ տեղափոխելու ճանապարհին նրան հաջողվում է փախչել։ 1943 թվականի մայիսից մինչև նոյեմբեր մարտնչել է Կալինինի մարզի երկրորդ բրիգադի «Ազատության համար» պարտիզանական ջոկատում։ 1943 թվականին նրա ջոկատը միացել է Խորհրդային կանոնավոր բանակին, ծառայությունը շարունակել է 200-րդ դիվիզիայի 661-րդ գնդում, որտեղ էլ վիրավորվել է։ Արիության համար պարգևատրվել է մարտական Փառքի երրորդ աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և մեդալներով։

1945 թվականին Անուշավանը զորացրվել, և աշխատանքի է անցել հայրենի Գանձա գյուղի միջնակարգ դպրոցում, որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1970 թվականին Մարգարյանը տեղափոխվել է Երևան։ 1972 թվականից աշխատել է Երևանի էքսկուրսիաների և ճանապարհորդությունների բյուրոյում։

Պարգևներ

  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Anushavan Margaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Anushavan Margaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes