Antoine Debidour
Quick Facts
Biography
Անտոնեն Դեբիդուր (ֆր.՝ Élie Louis Marie Marc Antonin Debidour, 1847 - 1917), ֆրանսիացի պատմաբան։
1906 թվականից ղեկավարել է Սորբոնի համալսարանի քրիստոնեության պատմության (նոր շրջան) ամբիոնը։ «Եվրոպայի դիվանագիտական պատմությունը Վիեննայի կոնգրեսից մինչև Բեռլինի կոնգրեսը (1814 - 1878 թվական)» աշխատության մեջ ռադիկալ-հանրապետական Դեբիդուրը կարևոր նշանակություն է տվել հեղափոխություններին, ազգային-ազատագրական շարժումներին՝ նշելով դրանց առաջադիմական դերը։ Հանդես գալով դիկտատուրայի վարչակարգի և նվաճողական պատերազմների դեմ՝ գերագնահատել է, սակայն, բուրժուական դեմոկրատիայի (ամենից առաջ՝ ֆրանսերեն) հնարավորությունները։ «Կաթոլիկ եկեղեցին և պետությունը Երրորդ հանրապետության ժամանակ, 1870-1906 թվական» աշխատության մեջ հետազոտել է եկեղեցու ու պետության փոխհարաբերությունները Ֆրանսիայում, վճռականորեն պաշտպանել աշխարհիկ կրթության և պետությունից եկեղեցու անշատման գաղափարը։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 322)։ |