
Quick Facts
Biography
Անտանաս Դրիլինգա (լիտ.՝ Antanas Drilinga, 16 մայիսի, 1935, Պիլկիշկյայ, Անիկշայի շրջան), լիտվացի բանաստեղծ, արձակագիր։
Կենսագրություն
Անտանաս Դրիլինգան ծնվել է 1935 թվականի մայիսի 16-ին Լիտվայի Անիկշայի շրջանի Պիլկիշկայ գյուղում։ 1955—1959 թվականներին սովորել է Վիլնյուսի մանկավարժական ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է լիտվերեն ու լիտվական գրականություն, իսկ 1973 թվականից լրագրություն է սովորել Վիլնյուսի համալսարանում (ավարտել է 1976 թվականին)։ 1958—1962 թվականներին աշխատել է «Կոմյաունիմո տեսա» (լիտ.՝ „Komjaunimo tiesa“, «Կոմերիտական ճշմարտություն») թերթի խմբագրությունում։ Աշխատել է նաև Լիտվայի Կոմունիստական կուսակցությունում (1963—1965)։ Ավելի ուշ աշխատել է «Մոկսլեյվիս» (լիտ.՝ „Moksleivis“, «Դպրոցական», 1965—1966) աշակերտական ամսագրի խմբագրությունում, իսկ 1966—1972 թվականներին եղել է «Նեմունաս»]] (լիտ.՝ „Nemunas“) երիտասարդական ամսագրի խմբագիր։ Հետագայում եղել է Լիտվայի գրողների միության «Լիտերատուրա իր մյանաս» (լիտ.՝ „Literatūros ir menas“) շաբաթաթերթի խմբագիր։
1962 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է։ 1970—1990 թվականներին եղել է Լիտվայի գրողների միության նախագահության անդամ, իսկ 1971—1974 թվականներին՝ Լիտվայի գրողների միության Կաունասի բաժանմունքի քարտուղար։
«Պոեզիայի գարուն» գրական փառատոնի մրցանակի դափնեկիր է (1972)։
Ստեղծագործություն
Անտանաս Դրիլինգան հեղինակ է բանաստեղծություների ու փոքր պոեմների, վեպերի, ինչպես նաև վավերագրական-ինքնակենսագրական արձակ ստեղծագործությունների («Մոնսենյոր», լիտ.՝ „Monsinjoras: Akimirkos su monsinjoru Kazimieru Vasiliausku“, 1994), մանկական բանաստեղծությունների (լիտ.՝ „Kur kairėn, kur dešinėn“, 1957, հայերեն՝ «Որտեղ է աջը, որտեղ է ձախը», 1957, լիտ.՝ „Vilnius nubunda“, 1959)։ Հրատարակել է նոթերի ժողովածու՝ Կաունասյան ինքնագրեր (լիտ.՝ „Kauno autografai“, 1977)։ Անտանաս Դրիլինգան գրել է կոմպոզիտոր Ալգիմանտաս Բրաժինսկասի «Կրիստիոնաս» (լիտ.՝ „Kristijonas“, բեմադրվել է 1985 թվականին) օպերայի լիբրետոն։ Իր վեպերում Անտանաս Դրիլինգան արտացոլում է ժամանակակից մարդկանց առօրյան, ընտանեկան դժվար փոխհարաբերությունները, անհատի փորձերը ինքնահաստատվել հասարակության մեջ և այլն։
Անտանաս Դրիլինգայի բանասստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և լույս են տեսել «Ընտրյալ քնարերգություն» (Մոսկվա, 1966) և «Սիրո մենախոսություններ» (Մոսկվա, 1973) գրքրեով։ Անտանաս Դրիլինգայի բանաստեղծություններն ընդգրկված են նաև «Լիտվայի խորհրդային գրականության անթոլոգիայում» (Վիլնյուս, 1980)։
Բանաստեղծությունների ժողովածուներ
- լիտ.՝ „Atveriu langą“ («Բացում եմ պատուհանը», 1959)
- լիտ.՝ „Rankos ir betonas“ («Ձեռքեր և բետոն», 1962)
- լիտ.՝ „Skambančios naktys“ («Զնգուն գիշերներ», 1965)
- լիտ.՝ „Šiluma“ («Ջերմություն», 1968)
- լիտ.՝ „Monologų knyga“ («Մենախոսությունների գիրք», 1971)
- լիտ.՝ „Erdvės trauka: mikropoemų knyga“ («Տարածական ձգողություն», 1974)
- լիտ.՝ „Rugpjūčio ritmai“ («Ռիթմերն արթնանում են», 1977)
- լիտ.՝ „Jūrų romansai“ («Ծովերի ռոմանսներ», 1980)
- լիտ.՝ „Laukimas“ («Սպասում», 1988)
- լիտ.՝ „Ugnies paukštė“ («Կրակե թռչուն», 1996)
Վեպեր
- լիտ.՝ „Laimės kūdikio gyvenimas“ (1980)
- լիտ.՝ „Jau saulelė“ (1982)
- լիտ.՝ „Ant keteros“ (1985)
- լիտ.՝ „Ateiti ir išeiti“ (1993)
- լիտ.՝ „Pelenai“ (1995)
Ծանոթագրություններ
- ↑ Антология литовской советской поэзии. Вильнюс: Vaga, 1980. Составитель Р. Тримонис. С. 450—455.
Արտաքին հղումներ
- Drilinga, Antanas(լիտվ.)