Anoushavan Vantsyan
Quick Facts
Biography
Անուշավան Արիստակեսի Վանցյան (հուլիսի 23, 1951(1951-07-23), Ախալցխա, Վրաստան), հայ մեխանիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1998):
Կենսագրություն
Անուշավան Վանցյանը ծնվել է 1951 թվականի հուլիսի 23-ին, Ախալցխայում: Դպրոցական տարիներից դրսևորել է ինքնաշեն ատրճանակներ և հրացաններ ստեղծելու կարողություններ. պատրաստել է վառոդի և ածխի փոշու խառնուրդից բաղկացած վառելիքով փոքր հրթիռներ: 1969 թվականին ավարտել է Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1974 թվականին՝ մեխանիկա մասնագիտությամբ: Բուհում աշակերտել է գիտնական Կարո Չոբանյանին: 1978 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1992-2005 թվականներին եղել է թեմայի ղեկավար, 2005 թվականից՝ առաջատար գիտաշխատող:
1990 թվականին «Զրահի պաշտպանունակության մեծացման էլեկտրադինամիկական մեթոդ» փորձարարական աշխատանքի համար Վանցյանը, Ա. Բոգդոևի հեղինակակցությամբ, ստացել է ՀՀ ԳԱԱ երկրորդ մրցանակ: 1990-ական թվականներին, փորձելով տեսական բացատրություն տալ հայտնաբերված երևույթին, Վանցյանը փորձարարական ճանապարհով բացահայտել է մետաղական միջավայրերում պարպման հոսանքի բաշխման օրենքը: Համաձայն ստացված արդյունքների՝ մետաղական միջավայրում պարպման հոսանքը վեր է ածվում Ֆորյերի շարքի, համաձայն որի` ցածր հաճախության հարմոնիկաներն անցնում են նվազագույն դիմադրության ճանապարհով, իսկ բարձր հաճախության հարմոնիկաները մղվում են դեպի հաղորդիչի մակերևույթ (հայտնի սկին էֆեկտը):
Աշխատանքները վերաբերում են բարակ էլեկտրահաղորդիչ մարմինների՝ մետաղների և խոնավ գետնահողերի մեջ ներթափանցման շարժընթացին, էլեկտրահաղորդիչ սալերի տատանումների վրա էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությանը: Հիմնավորել է մագնիսական դաշտերի միջոցով պաշտպանական արգելքների մեջ մխրճասայրերի ներթափանցման խորության զգալի նվազեցմանը (արգելքի պաշտպանունակության մեծացմանը) նպաստող երևույթը: Հեղինակ է ավելի քան 160 գիտական հոդվածների և 8 մենագրությունների:
Երկեր
- Динамическое взаимодействие деформируемого индентора и преграды при наличии разрядного тока / А.А. Ванцян, Д.Х. Овсепян; Отв. ред. А.М. Симонян; НАН РА, Ин-т механики.
- Влияние электромагнитных полей и анизотропных свойств среды на динамические процессы в сплошных средах/ Հոծ միջավայրերում էլեկտրամագնիսական դաշտերի և միջավայրի անիզոտրոպ հատկությունների ազդեցությունը դինամիկական երևույթների վրա / А.А. Ванцян; Национальная АН РА, Ин-т механики; Отв. ред. М.Б. Белубекян.
- Об одном методе решения трансцендентных и алгебраических уравнений (в примерах) / А.А.Ванцян, Г.А.Геворкян; Ин-т механики НАН РА.
Ծանոթագրություններ
- ↑ «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 524:
- ↑ «Ванцян, Анушаван Аристакесович - Динамическое взаимодействие деформируемого индентора и преграды при наличии разрядного тока [Текст] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-03-29
- ↑ Ванцян Анушаван Аристакесович, Овсепян Духик Хачиковна, Симонян А. М. (2010)։ Динамическое взаимодействие деформируемого индентора и преграды при наличии разрядного тока։ Институт механики НАН РА։ Ереван: Б. и։ ISBN 9789939535760
- ↑ Ванцян Анушаван Аристакесович (2004)։Белубекян М. Б., ed.։ Влияние электромагнитных полей и анизотропных свойств среды на динамические процессы в сплошных средах =: Հոծ միջավայրերում էլեկտրամագնիսական դաշտերի և միջավայրի անիզոտրոպ հատկությունների ազդեցությունը դինամիկական երևույթների վրա։ Национальная АН РА, Институт механики։ Ереван: Гитутюн։ ISBN 9785808005594
- ↑ Ванцян Анушаван Аристакесович, Геворкян Грант Араратович (2014)։ Об одном методе решения трансцендентных и алгебраических уравнений (в примерах)։ Институт механики НАН РА։ Ереван: "Гитутюн" НАН РА։ ISBN 9785808010666