Anna Hovhannisyan
Quick Facts
Biography
Աննա Հովհաննեսի Հովհաննիսյան (1903 - 1977, նոյեմբերի 29), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։
Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի դուստրը։
Կենսագրություն
Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ 1916 թվականին ավարտել է Բաքվի օրիորդաց գիմնազիան և որոշ ժամանակ աշխատել գթության քույր։ Ապա ընդունվել և 1929 թվականին ավարտել է Լենինգրադի արվեստի պատմության Գերցենի անվան ինստիտուտը։ Այնուհետև մի քանի տարի ռուսաց լեզու է դասավանդել Լենինգրադի միջնակարգ ուսումնական հաստատություններում։ Հետո զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։
Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», «Պատմվածքները», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», Ծերենցի, Շիրվանզադեի, Նաիրի Զարյանի, Քրիստափոր Թափալցյանի, Բոգդան Վերդյանի մի շարք գործեր։ Ռուսերեն է թարգմանել նաև Մարտիրոս Սարյանի «Իմ կենսագրությունը» երկը։
Ռուսերենից հայերեն է թարգմանել Վ. Ավդեևի, Սամուիլ Մարշակի ստեղծագործություններից։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես զինվորական թղթակից աշխատել է Լենինգրադում, դիմացել քաղաքի շրջափակման ծանր փորձությանը։ Մահացել է 1977 թվականին:
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 309