Ani Aharonyan
Quick Facts
Biography
Անի Արտաշեսի Ահարոնյան (մայիսի 13, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:13|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար։
Կրթությունը մեկնարկել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց-վարժարանում:
Վաղ տարիքից սիրել է պարել և մասնագիտացել է սպորտային պարաձևերում (լատինոամերիկյան և եվրոպական ծրագրերում), դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր, որոնցում ներկայացրել է «Մատադոր» պարային ակումբը:
1997-2008 թթ. սովորել է Երևանի Պարարվեստի Պետական Ուսումնարանում՝ դասական պար մասնագիտությամբ:
2006-2007 թթ. վերապատրաստվել է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքի Պարարվեստի Պետական Ուսումնարանում` Լ.Պ.Սախարովայի դասարանում: Նույն ժամանակահատվածում մենապարել է Պ.Չայկովսկու անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում:
2008-2011 թթ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում` որպես բալետի արտիստ:
2009-2010 թթ. նկարահանվել է Արամ Սուքիասյանի «Թափառում» ռոք-օպերայում՝ հրեշտակի դերում:
2010-2015 թթ. սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում` մասնագիտանալով որպես խորեոգրաֆ-բալետմեյստեր, իսկ 2017թ. ստացել է պարարվեստի ռեժիսուրայի մագիստրոսի կոչում:
2011 թ.-ից աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար («Պարահանդես» հեռուստանախագիծ, «Առավոտը շանթում» ժամանցային լրատվական ծրագիր) և պարուսույց-խորեոգրաֆ («Պարի՛ր, թե կարող ես» հեռուստանախագիծ):
2012 թ.-ից անցկացնում է մասնագիտական և սիրողական պարային դասընթացներ: