Andranik Tumanyan
Quick Facts
Biography
Անդրանիկ Խաչատուրի Թումանյան (1909, Բերդ - 1983), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում։ 1936 թվականին, ավարտելով Երևանի գյուղատնտեսական բանֆակը, որպես ուսուցիչ աշխատել է Կրասնոդարի երկրամասում, ապա Շամշադինի շրջանի Հախում և Վերին Կարմիրաղբյուր գյուղերում։
1942 թվականի մարտին զորակոչվել է բանակ և ընդունվել Թբիլիսիի առաջին հետևակային ուսումնարան։ Ամիսներ անց՝ 1942 թվականի հոկտեմբերին, երբ հակառակորդը հասել է Աբխազիայի Պսխու գյուղը, կուրսանտներից կազմված զորամիավորումների հետ մասնակցել է լեռներում ծավալված մարտերին։ Այնուհետև մասնակցել է Նովոռոսիյսկի մոտ, Դոլգայա լեռների շրջանում մղվող մարտերին, որտեղ վիրավորվել և տեղափոխվել է տեղի առափնյա հոսպիտալը։ Ապաքինվելուց հետո նրան ուղարկել են 255-րդ զորամաս, որտեղից էլ իր ընկերների հետ միասին կռվել է Մալայա Զեմլյայում։ 1943 թվականի օգոստոսին տեղափոխվել է Գելենջիկ, իսկ սեպտեմբերին մասնակցել է Նովոռոսիյսկի փողոցային մարտերին և ոտքից ծանր վիրավորվել։ Բուժվել է Գելենջիկի հոսպիտալում, որտեղ էլ սեպտեմբերի 16-ին հատել են նրա ոտքը։ Բուժվելուց հետո զորացրվել է և վերադարձել ու անցել ուսուցչական աշխատանքի։
1969 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք այլ մեդալներով։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 26-27։