Andranik Kyureghyan
Quick Facts
Biography
Անդրանիկ Գրիգորի Կյուրեղյան (1914, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1996), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Կենսագրություն
Անդրանիկ Կյուրեղյանը ծնվել է 1914 թվականին, Էրզրումում։ Վաղ զրկվելով ծնողներից, մանկությունն անցկացրել է որբանոցում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Նովոռոսիյսկում։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1936 թվականին աշխատել է Թալինի շրջանի Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցում։
1941 թվականին Կյուրեղյանը մեկնել է գործող բանակ։ Ֆաշիստական զորքերի դեմ կռվել է Մոզդոկում, Կրասնոդարում, Ռոստովում։ Մասնակցել է Կիևի, Վարշավայի ազատագրման մարտերին։ Նրա ռազմական ուղին ավարտվել է Բեռլինում, 1945 թվականի մայիսին։
Մարտերում աչքի ընկնելու համար պարգևատրվել է «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով։ 1953 թվականին Կյուրեղյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Կյուրեղյանը դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, նաև դպրոցի արտադասարանական-արտադպրոցական դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ է։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953)
- «Արիության համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
Ծանոթագրություններ
- ↑ https://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush7ae6a2641e36699
- ↑ «The memorial of Kyureghyan Andranik (Անդրանիկ Կյուրեղյան Գրիգորի) buried at Yerevan's Shahumyan cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-11-16
- ↑ Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982: