Anatoly Sidorov
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Անատոլի Սիդորով (այլ կիրառումներ)
Անատոլի Իվանովիչ Սիդորով(ռուս.՝ Анатолий Иванович Сидоров, ապրիլի 25, 1866(1866-04-25), Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1931(1931-12-18), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գիտնական-մեխանիկ և մեքենաշինարար, ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ(1928), պրոֆեսոր, Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի մեխանիկական ֆակուլտետի դեկան:
Կենսագրություն
Անատոլի Սիդորովը ծնվել է 1866 թվականի ապրիլի 13-ին(նոր տոմարով՝ ապրիլի 25-ին ) Վոյսկա Դոնսկի մարզի Նովոչերկասկ քաղաքում:1888 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի առաջին դասընթացը, 1891 թվականին՝ Մոսկվայի Կայսերական տեխնիկական ուսումնարանը(ՄԿՏՈւ)՝ ինժեներ-մեխանիկի կոչումով:
1895 թվականին Ժողովրդական կրթության նախարարության կողմից գործուղվում է արտասահման պրոֆեսորի կոչման նախապատրաստելու համար: Մասնակցել է Բեռլինի պոլիտեխնիկական դպրոցի մեքենաշինության դասընթացներին, եղել Գերմանիայի և Շվեյցարիայի բազմաթիվ մեքենաշինական գործարաններում:1897 թվականին նշանակվում է ՄԿՏՈւ-ի մեքենաշինության ամբիոնի ասպիրանտ-պրոֆեսոր, որտեղ էլ 1898 թվականին դառնում է պրոֆեսոր:
- 1907-1912 թվականներին դասավանդել է գծագրություն և«Մեքենաների կառուցվածք» դասընթացը մեխանիկական (II, III, IV տեխնիկական դասարաններ) և քիմիական (III տեխնիկական դասարան) բաժանմունքներում:
1915-1921 թվականներին եղել է ՄԿՏՈւ-ի մեխանիկական ֆակուլտետի դեկանը:1921-1923 թվականներին եղել է ՌՍՖՍՀ Արտասահմանյան գիտության և տեխնիկայի բյուրոյի տնտեսական ներկայացուցչությունում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Գերմանիայում: 1892 թվականից եղել է ՄԿՏՈւ-ին կից Պոլիտեխնիկական ընկերության անդամ,1897-1898 թվականներին՝ դրա քարտուղարը,1898-1904 թվականներին ինժեներա-մեխանիկական բաժանմունքի նախագահը,1900-1901 թվականներին ինժեներա-էլեկտրոտեխնիկական բաժանմունքի նախագահը: 1898 թվականից համարվել է Ընկերության պատվավոր անդամ:
Անատոլի Իվանովիչը համագործակցել է «Տեխնիկական ժողովածու», «Արդյունաբերության բանբեր» և «Պոլիտեխնիկական ընկերության տեղեկագիր» ամսագրերի հետ:Նրան են պատկանում մեքենաների և դրանց հանգույցների նախագծման, մեքենաների ավտոմատ կարգավորման և տեխնիկայի պատմության վերաբերյալ աշխատություններ:
Բնակվել է Մոսկվայում Բրիգադիրսկի առաջին նրբանցքի, Գերմանական 12(այժմ՝ Բաումանյան փողոց42) և Լեֆորտովյան 14(այժմ՝ Սոլդատսկինրբանցք), հասցեներում:
Մահացել է1931 թվականիդեկտեմբերի 18-ին Մոսկվայում:
Ծանոթագրություններ
- ↑ Сидоров Анатолий Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
- ↑ Е.Н.Будрейко, А.П.Жуков Профессора Университета Менделеева:XX век М.: РХТУ им.Д.И.Менделеева. — Москва: РХТУ им. Д.И.Менделеева, 2006. — С. 553. — 756 с. — ISBN 5-7237-0513-X
- ↑ Сидоров Анатолий Иванович