Anatoly Sazonov
Quick Facts
Biography
Անատոլի Պանտելեյմոնովիչ Սազոնով (ռուս.՝ Анатолий Пантелеймонович Сазонов, հուլիսի 14, 1920(1920-07-14) - մարտի 3, 1991(1991-03-03)), անիմացիոն ֆիլմերի կինոնկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, մանկավարժ, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, սցենարիստ:
Կենսագրություն
Անատոլի Սազոնովը ծնվել է 1920 թվականի հունիսի 14-ին: 1939-1943 թվականներին սովորել է համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի նկարչական ֆակուլտետում: 1943-1952 թվականներին աշխատել է որպես բեմադրող նկարիչ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված ֆիլմում: Աշխատել է Բրումբերգ քույրերի` Զինաիդայի և Վալենտինայի, Իվան Իվանով-Վանոյի և շատ ուրիշ ռեժիսորների հետ: 1946 թվականից մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարչական վարպետություն էդասավանդել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում:
Մահացել է 1991 թվականի մարտի 3-ին:
Ընտանիք
- Հայրը` Պանտելեյմոն Սազոնովը, ծնվել է 1895 թվականին, մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ և ռեժիսոր է, մահացել է 1950 թվականին:
- Մայրը` Լիդիա Սազոնովը, ծնվել է 1899 թվականին, մուլտիպլիկացիոն ռեժիսորի օգնական, աշխատել է ռադիոյում: Մահացել է 1982 թվականին:
- Քույրը` Տատյանա Սազոնովա, ծնվել է 1926 թվականին, մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային բեմադրող նկարիչ: Մահացել է 2011 թվականին:
Ֆիլմոգրաֆիա
Սցենարիստ
- 1959 թ. - «Երեք փայտահատ»
- 1961 թ. - «Ճպուռն ու մրջյունը»
- 1962 թ. - «Վիրավորանք»
Բեմադրող-նկարիչ
- 1943 թ. — «Գողացված արև»
- 1945 թ. — «Ձմեռային հեքիաթ»
- 1945 թ. — «Կորած գովասանագիր»
- 1946 թ. — «Ուրախության երգը»
- 1946 — «Հանգիստ բացատ»
- 1948 թ. — «Հեքիաթ զինվորի մասին»
- 1948 թ. — «Ֆյոդր նապաստակը»
- 1949 թ. — «Հրաշալի զանգակը»
Նկարիչ
1955 թ. — «Նավաստի Ստյոպան»
1956 թ. — «Քսան ամիս»
Աղբյուրներ
- Капков С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 564-565. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
- «Кинограф» — воспоминания об отечественном анимационном кино