peoplepill id: anatolie-grigoryan
AG
Armenia Russia
2 views today
6 views this week
Anatolie Grigoryan
Soviet painter

Anatolie Grigoryan

The basics

Quick Facts

Intro
Soviet painter
A.K.A.
Анатолий Яковлевич Григорян
Work field
Gender
Male
Place of birth
Gyumri
Place of death
Yerevan
Age
75 years
The details (from wikipedia)

Biography

Անատոլի Հակոբի Գրիգորյան (հունիսի 4, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}}), Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան - մարտի 17, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}}), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983), ՀՀ ժողովրդական նկարիչ (2013)։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1956-1961), ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1962-1967)։

1967-1976 թթ. աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1977 թվականին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։ 1982 թվականին Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար և, միաժամանակ, ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ, 1983 թվականից՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

1965 թ․-ից Անատոլի Գրիգորյանը եղել է ցուցահանդեսների մշտական մասնակից, որոնք կազմակերպվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նրա նկարները ցուցադրվել են (ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում) Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1983
  • Մովսես Խորենացու մեդալ, 2005
  • ՀՀ ժողովրդական նկարիչ, 2013

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Anatolie Grigoryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Anatolie Grigoryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes