Anahit Savayan
Quick Facts
Biography
Անահիտ Եփրեմի Սավայան (ապրիլի 18, 1944, Երևան), հայ նկարչուհի, խեցեգործ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եփրեմ Սավայանի դուստրն է, նկարիչ Արմեն Սավայանի քույրը։ Ժամանակակից հայտնի նկարչուհի Մարո Սարգսյանի մայրը։
Կենսագրություն
1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1978 թվականից գեղանկարչություն և խեցեգործություն է դասավանդել Երևանի Պուշկինի անվան դպրոցում։ Թեմատիկ-խորհրդանշական բնույթի խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Հրազդանի ջրէկի (1971), Երևանի Պուշկինի անվան դպրոցի (1974), «Նաիրի» (1977), «Սևան» (1978) հյուրանոցների, «Ոսկեվազ» սրճարանի (1986) ներսույթները, ստեղծել որմնանկարներ Երևանի թիվ 1 մանկապարտեզում (1974), պաննոներ՝ «Հրազդանմաշ» գործարանի (Հրազդան) առողջարանում (1988) և այլուր։