Anahit Chibukchian
Quick Facts
Biography
Անահիտ Արագսի Չիբուխչյան (հուլիսի 24, 1955(1955-07-24), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ գրող, բանասեր, հրապարակախոս, ազատամարտիկ։
Կենսագրություն
Անահիտ Չիբուխչյանը ծնվել է 1955 թվականին, Ստեփանավանում: 1978 թվականին ավարտել է ԵրևանիԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում, 1990-1992 թվականներին՝ Հատուկ գնդի, ապա բրիգադի նախապատրաստական աշխատանքները համակարգող, 1992-1996 թվականներին՝ «էրեբունի» օդանավակայանի տարհանման բաժնի պետ։ 1997-1999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալի պետի տեղակալ, 1998-2002 թվականներին եղել է ՊՆ արխիվային բաժնի գիտքարտուղար։ 2002 թվականին զորացրվել է պահեստազոր։
1988-1994 թվականներին կազմակերպել է վիրավոր ազատամարտիկների առաջին բուժօգնությունը, տարհանումը, տեղավորումը հիվանդանոցներում։
Ստեղծագործություններ
Անահիտ Չիբուխչյանի «Դավթի վերադարձը» (Երևան, 2000), «Արծիվները իջնում են լեռներում» (Երևան, 2003) ստեղծագործությունների հերոսը կամավոր ազատամարտիկն է, խիզախ օդաչուն, նրանց նվիրումը հայրենիքին ու ազատագրական պայքարին։
Երկեր
- Դավթի վերադարձը, Երևան, 2000:
- Արծիվները իջնում են լեռներում, Երևան, 2003:
- Հերոսամարտի պողպատե թևերը: Արցախյան հերոսապատում, 2003:
- Արարման վեցերորդ օրը: 2006:
Ծանոթագրություններ
- ↑ «Ռազմադաշտից՝ վիրահատարան. Անահիտ Չիբուխչյան»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2019-03-12
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Չիբուխչյան, Անահիտ Սարգսի, 1955- (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-03-12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |