peoplepill id: amo-kharazyan
AK
1 views today
1 views this week
Amo Kharazyan
Հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ

Amo Kharazyan

The basics

Quick Facts

Intro
Հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ
Gender
Male
Place of death
Yerevan
Age
77 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Խարազյան (այլ կիրառումներ)

Ամո Խարազյան (Համազասպ Խարազյան) (1880, ապրիլի 8 (20) -1957, օգոստոսի 6, Երևան), հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։

Կենսագրություն

Ամո Խարազյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով։ 1896 թվականին մեկնում է Մոսկվա, որտեղ հոր կամքին հակառակ, ընդունվում է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ֆիլհարմոնիան, որտեղ և սովորում է 2 տարի (1896-1898 թթ.)։ Այստեղ Խարազյանը ծանոթանում է Գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր Գևորգ Բուրջալովի հետ, ով ցանկանում էր ժողովրդական թատրոն ստեղծել։

1899 թվականին վերադառնում է Թիֆլիս և սկսում է ներկայացումներ բեմադրել Ավճալայի բանվորական աուդիտորիայում՝ դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը։ Այնուհետև ներկայացումներ է բեմադրում Հավլաբարի լսարանում՝ քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում։

Գնալով Բաքու՝ Խարազյանը, Ստեփան Շահումյանի խորհրդով, ներկայացումներ է բեմադրում նավթարդյունաբերության բանվորների համար։

1906 թվականին մեկնել է Փարիզ, հետևել Ժ. Մունե Սյուլիի, Ս. Բեռնարի, Ա. Անտուանի և Գ. Ռեժանի արվեստին, աշակերտել Պ. Մունեին։

Ամո Խարազյանի հուշատախտակը Երևանում

Ամո Խարազյանը կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել և 1909 թվականին հիմնադրում է «Նոր դրամա» թատրոնը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձնում ներկայացումների գեղարվեստական կատարելությանը։ Այս թատրոնում բեմադրությունները ձևավորում էր նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ էին հրավիրվում։ Այս ամենը նորություն էր հայ թատրոնում։ Թատրոնը գոյատում է 6 տարի և 1914 թվականին փակվում։ «Նոր դրամայի» փակվելուց հետո Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրում աշխատավոր հանդիսականի համար։ 1915-1918 թվականներին ղեկավարել է «Աշակերտա-ուսանողական դրամատիկ ընկերության» թատերախումբը, 1918 թվականին՝ Կաշեգործների միության բոլշևիկյան թևի հիմնած՝ «Պրոլետկուլտ» գրական-գեղարվեստական խմբակի (նախագահ՝ Ա. Վարդանյան) բանվորական թատերախումբը։

Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին Ամո-Խարազյանը դառնում է հեղափոխական թատրոնի ղեկավարը, 1921 թվականի փետրվարին կազմակերպում է Երևանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՄՀ Քաղլուսվարի, 1925 թվականին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը Ղարաքիլիսայում (Վանաձոր) և շրջագայում Հայաստանի ամբողջ տարածքով: Վերջինս 1926 թվականից կոչվել է Գյուղշրջիկ թատրոն, 1928 թվականին վերանվանվել Պետական շրջիկ թատրոն (1933 թվականից Խարազյանի անվան, տես Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն): 1949 թվականից աշխատել է Էջմիածնում (թատրոնը փակվել է 1952 թվականին):

1955 թվականի դեկտեմբերի 26-ից Խարազյանի անունով է կոչվել Արտաշատի պետական թատրոնը։ Խարազյանն իր ղեկավարած տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 300 դեր։ Բեմականացումների («Փոստակայանի վերակացուն», ըստ Պուշկինի, «Հացի խնդիր», ըստ Պ. Պռոշյանի, «Փոթորկածիններ», ըստ Ն. Օստրովսկու), պիեսների թարգմանությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով:

Բեմադրություններ

  • «Փոստակայանի վերակացուն»
  • «Ցասում»
  • «Հացի խնդիր»
  • «Թշնամիներ»
  • «Գայլեր և ոչխարներ»

Դերեր

  • «էլիզբարով»
  • «Ուրիել Ակոստա»
  • «Ցագոր»

Տես նաև

  • Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն
  • Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն

Գրականություն Ամո Խարազյանի մասին

  • Ս. Սարգսյան, Ամո Խարազյան, Երևան, 1959 թ.
  • Խորհրդային Հայաստան, 1921 թ., N201
  • Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.։ Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
  • Օ. Գուլազյան, Հուշեր, Երևան, 1957 թ.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Amo Kharazyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Amo Kharazyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes