Amik Jengibarjan
Quick Facts
Biography
Ամիկ Ավետի Ենգիբարյան (ռուս.՝ Амик Аветович Енгибарян, 1901 - 1948), խորհրդահայ ավիոկոնստրուկտոր, էլեկտրասարքավորումների մասնագետ։
Կենսագրություն
Ծնվել է 1901 թվականին Երևանում։ 1917 թվականին ավարտել է Երևանի դասական գիմնազիան, իսկ 1923 թվականին՝ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը։ 1923 թվականից, որպես ավիացիոն էլեկտրասարքավորումների կոնստրուկտոր աշխատել է Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտում։ 1930-ական թվականների սկզբին վերապատրաստվել է Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ 1937 թվականին եղել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության ժողկոմի 6-րդ վարչության պետը։ 1937 թվականի նոյեմբերի 22-ին ձերբակալվել է։ Նրան մեղադրանք են ներկայացրել Սիգիզմունդ Լևանևսկիի ինքնաթիռի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար և դատապարտել են 10 տարի։
1940 թվականի մայիսի 25 -ին ԽՍՀՄ նախագահի հրամանով համաներում է ստացել և ազատ արձակվել աշխատանքային ճամբարից։
1941 թվականի փետրվարից աշխատանքի է անցել № 266 գործարանում։ Նույն թվականի նոյեմբերից եղել է այդ գործարանի բաժնի վարիչը և գլխավոր կոնստրուկտորը։ 1945 թվականին նշանակվել է № 25 գործարանի գլխավոր կոնստրուկտորը և առաջին տնօրենը։
Մասնակցել է Անդրեյ Տուպոլևի ստեղծած ԱՆՏ-4, ԱՆՏ-14, ԱՆՏ-26, ԱՆՏ-28, ՏԲ-5, ՏՈւ-103 ինքնաթիռների փորձարկումներին։
Մահացել է 1948 թվականին սրտամկանի ինֆարկտից։
Պարգևներ և մրցանակներ
- Ստալինյան մրցանակ 3-րդ կարգ-օդանավի սպառազինման նոր դիզայնը զարգացնելու համար։
- Կենտգործկոմի պատվոգիր
- «Պատվո նշան» շքանշան
- «Կարմիր աստղի» շքանշան (1943)։
Արտաքին հղումներ
- Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,2005, с.208-214
- Черток Борис Евсеевич. РАКЕТЫ И ЛЮДИ. Фили — Подлипки — Тюратам
- М. Б. Саукке «Неизвестный Туполев».
- Енгибарян Амик Аветович
- http://blogs.7iskusstv.com/?p=21869
- http://www.vniia.ru/about/doc/vniia_60.pdf