Amatuni Barseghyan
Quick Facts
Biography
Ամատունի Հակոբի Բարսեղյան (1904, փետրվարի 11, Ախալցխա - 1987, հոկտեմբեր, Երևան), հայ լրագրող, մշակութային գործիչ:
Կենսագրություն
Ավարտել է Ռոստովի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Գրական գործունեությունը սկսել է 1924 թվականին՝ աշխատակցելով Հյուսիսային Կովկասի պարբերականներին: Նույն թվականից աշխատել է «Մուրճ-մանգաղի» խմբագրությունում, իսկ հետագայում՝ «Մարտակոչ», «Պրոլետար» և Հյուսիսային Կովկասի մի շարք ռուսերեն պարբերականների խմբագրություններում: Թատերական, երաժշտական, գրական հարցերի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել հայ և ռուսական մամուլում:
1926 թվականին ռուսերենով Վլադիկավկազում լույս է տեսել նրա «Ժամանակակից Հայաստանը» գիրքը: Ռոստովում հրատարակել է «Լեռնային էսքիզներ» ակնարկների ժողովածուն:
Օգտագործել է Ա., Ա. Բ., Բ. Ա-ի, Ա-տունի, Ալ’ֆա, Ամատունի, Ա. Արարատյան, Բ., Բ. Ամատունի, Բանթղթակից, Ֆլորա, А-туни, Аматуни, А. Араратян, Б. Аматуни, Н. Паронян, Ю. Тунян, B. Amatuni ծածկանունները: