Amalya Ghukasyan
Quick Facts
Biography
Ամալյա Արմենակի Ղուկասյան (փետրվարի 23, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}}), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան - մայիսի 30, 2016({{padleft:2016|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}}), Երևան, Հայաստան), հայ թարգմանչուհի: Հայաստանի գրողների միության անդամ (1976):
Կենսագրություն
Ամալյա Ղուկասյանը ծնվել է Դիլիջան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: Հայաստանի պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: 1976 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ:
Թարգմանել է շուրջ 50 գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմերի սցենար: Ղուկասյանի թարգմանությամբ լույս են տեսել Շարլ Պերրոյի և Գրիմ Եղբայրների «Հեքիաթները», Ջերոմ Սելինջերի «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուն, Վալտեր Սքոթի «Այվենհո», Անդրե Մորուայի «Երեք Դյումա» վեպերն ու այլ հեղինակների ստեղծագործություններ:
Թարգմանություններ (ռուսերենից)
- Ալ. Ալտաև, «Մաշիկի» դրոշի տակ (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1959, 256 էջ:
- Միխայիլ Անդրիասով, Վեց օր (վիպակ), Ե., Հայաստան, 1969, 327:
Տես նաև
- Նոր ժամանակաշրջանների թարգմանությունների ցանկ հայերեն
- Հայաստանի գրողների միության անդամների ցանկ