peoplepill id: amalya-bayramyan
AB
Russia
1 views today
2 views this week
Amalya Bayramyan
Soviet pedagogue

Amalya Bayramyan

The basics

Quick Facts

Intro
Soviet pedagogue
Places
Work field
Gender
Female
Birth
Place of birth
Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia
Age
105 years
Education
Yerevan State University
(1937-1942)
Awards
Medal "For the Victory over Germany in the Great Patriotic War 1941–1945"
 
Medal "For the Defence of the Caucasus"
 
The details (from wikipedia)

Biography

Ամալյա Պողոսի Բայրամյան (1920, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), հայ մանկավարժ, մեթոդիստ։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Ամալյա Բայրամյանը ծնվել է 1920 թվականին, Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ Թբիլիսիում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1937 թվականին կոմերիտուհին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1942 թվականին ավարտել է համալսարանը, մեկնել Շամշադինի շրջան, ուսուցչական աշխատանքի։

1942 թվականին դիմում է ներկայացրել ՀԼԿԵՄ Կենտկոմ և խնդրել իրեն ուղարկել ռազմաճակատ։ Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ Ամալյան կռվել է նախ՝ սևծովյան առափնյա զորամասերի կազմում, ապա՝ Հյուսիսային Կովկասում։ Մասնակցել է Կրասնոդարի, Ռոստովի ազատագրական մարտերին։

Բայրամյանը մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Կովկասի պաշտպանության համար, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։

Պատերազմից հետո Ամալյան նորից անցել է մանկավարժական աշխատանքի։ 1957 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ Բայրամյանը մի շարք մեթոդական ձեռնարկների հեղինակ է։ Նրա «Աշակերտների վերացական մտածողության զարգացումը երկհարցանի խնդիրների լուծման ընթացքում», «Մեթոդական օգնություն առաջին դասարանի մաթեմատիկայի ուսուցիչներին», «Խնդիրների ուսուցումը տարրական դասարաններում», «Խնդիրների լուծումը հավասարումներ կազմելու միջոցով» և մյուս աշխատությունները ընդունվել են հանրապետության ուսուցիչների կողմից։ Բայրամյանը ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին։ Նրա անմիջական մասնակցությամբ են կազմվել տարրական դասարանների մաթեմատիկայի ծրագրերը։ Հեղինակ է վեց տարեկան երեխաների դպրոցական մաթեմատիկայի փորձնական դասագրքի։

Պարգևներ

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Կովկասի պաշտպանության համար մեդալ

Երկեր

  • Պարզ խնդիրները տարրական դասարաններում (Մեթոդական նամակ)։ ՀԽՍՀ Լուսավորության նախարարության ծրագրա-մեթոդական բաժին։ Երևան, Ա. հ., 1974:
  • Մաթեմատիկա։ Փորձառական դասագիրք նախապատրաստական դասարանների համար։ ՀԽՍՀ Լուսավորության նախարարություն։ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան, «Լույս», 1975 (համահեղինակ)։
  • Մաթեմատիկայի ուսուցման նախապատրաստում։ Ձեռնարկ նախապատրաստական դասարանների ուսուցիչների համար։ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան, «Լույս», 1978 (համահեղինակ)։
  • Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը մանկապարտեզի ավագ խմբում (Մեթոդական օգնություն մանկապարտեզի դաստիարակին)։ Երևան, «Լույս», 1980։
  • Մաթեմատիկան նախապատրաստական դասարանում։ Երևան, «Լույս», 1983 (համահեղինակ)։
  • Մաթեմատիկան նախապատրաստական դասարանում։ 2-րդ հրատարակություն։ Երևան, «Լույս», 1985 (համահեղինակ)։
  • Մաթեմատիկայի դասավանդումը քառամյա տարրական դպրոցի 3-րդ դասարանում։ Մեթոդական նամակ։ Լուսավորության նախարարություն։ Երևան, Ա. հ., 1988:
  • Մաթեմատիկա 1-ին դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ 2-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1994 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. Բայրամյան Ամալյա Պողոսի, ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության ծրագրա-մեթոդական բաժին, eds. (1974)։ Պարզ խնդիրները տարրական դասարաններում։ Մեթոդական նամակ։ Երևան: Ա. հ 
  3. Բայրամյան Ամալյա Պողոսի, Տոնոյան Պետրոս Նշանի, Մարկոսյան Սվետլանա Պարույրի (1975)։ Մաթեմատիկա: Փորձառ. դասագիրք նախապատրաստ. դաս. համար։ ՀՍՍՀ Լուսավորության մինիստրություն, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան: Լույս 
  4. Բայրամյան Ամալյա Պողոսի, Աբրահամյան Արամ Վերդիի, Մուրադյան Ժաննա Վարազդատի, Սարգսյան Ռուբեն Վահանի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, eds. (1978)։ Մաթեմատիկայի ուսուցման նախապատրաստում։ Ձեռնարկ նախապատրաստական դասարանների ուսուցիչների համար։ Երևան: Լույս 
  5. Բայրամյան Ամալյա Պողոսի (1980)։ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը մանկապարտեզի ավագ խմբում։ Մեթոդական օգնություն մանկապարտեզի դաստիարակին։ Երևան: Լույս 
  6. Բայրամյան Ամալյա Պողոսի, Աբրահամյան Արամ Վերդիի, Սարգսյան Ռուբեն Վահանի, eds. (1983)։ Մաթեմատիկան նախապատրաստական դասարանում։ Երևան: Լույս 
  7. Բայրամյան Ամալյա Պողոսի, Աբրահամյան Արամ Վերդիի, Սարգսյան Ռուբեն Վահանի և այլք:, eds. (1985)։ Մաթեմատիկան նախապատրաստական դասարանում։ Մեթոդական ուղեցույց (2-րդ հրատ ed.)։ Երևան: Լույս 
  8. Բայրամյան Ամալյա Պողոսի (1988)։ Մաթեմատիկայի դասավանդումը քառամյա տարրական դպրոցի 3-րդ դասարանում։ Մեթոդական նամակ։ Լուսավորության մինիստրություն ՀՍՍՌ։ Երևան: Ա. հ 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Amalya Bayramyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Amalya Bayramyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes