Alexandr Panossian
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Փանոսյան (այլ կիրառումներ)
Փանոսյան Ալեքսանդր Գևորգի (1859, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 28, 1919(1919-10-28), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, դրամատուրգ։
Կենսագրություն
Ավարտել է ծննդավայրի Նուբար-Շահնազարյան վարժարանը (1872), վարել կրթական-մըշակութային գործունեություն։ Դրել է նաև ֆրանս․։ Փանոսյանի ռոմանտիկ շնչով գրված բանաստեղծությունները տպագրվել են Կ․ Պոլսի ու Փարիզի ֆրանսիական պարբերականներում։ Մանկական բանաստեղծությունների առաջին՝ «Շողեր ու ցողեր» (1885) ժողովածուով Փանոսյանը արևմտահայ իրականությունում ճանաչվել է իբրև շնորհալի մանկագիր։ 1880-ական թվականներին հանդես է եկել բազմաժանր գործերով (բանաստեղծություն, առակ, երգիծական մանրապատում, գրաքննադատություն, հայ հասարակական կյանքը վերլուծող հոդվածներ), որոնց մի զգալի մասը ամփոփվել է «Այգեկութք» և «Ազատ քնար։ Հայրենաշունչ գրվածքներ (երկուսն էլ՝ 1908) ժողներում։ Փանոսյանը գրել է նաև կատակերգություն ներ՝ «Թեկնածուներ» (1901), «Մագնիս» (1909, համահեղինակ՝ Սիպիլ), որոնք քանիցս բեմադրվել են Կ․ Պոլսում։ Ֆրանսերեն է թարգմանել Տիգրան Չուխաճյանի «Զեմիրե» (բեմ․ 1891, Կ․ Պոլիս) օպերայի լիբրետոն, Միքայել Նալբանդյանի «Երգ ազատության», Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն» բանաստեղծությունները, Պետրոս Դուրյանի, Գրիգոր Զոհրապի, Արշակ Չոպանյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի գործերից, որոնք տպագրվել են տարբեր պարբերականներում։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |