peoplepill id: alexandr-ordyan
AO
Russia
1 views today
1 views this week
Alexandr Ordyan
Pedagogue

Alexandr Ordyan

The basics

Quick Facts

Intro
Pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Aygedzor, Tavush Region, Armenia
Death
Age
84 years
Education
Azerbaijan State Pedagogical University
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
(1952)
Order of the Patriotic War 1st class
 
The details (from wikipedia)

Biography

Ալեքսանդր Մակիչի Օրդյան (1915, Ղուլալի, Հայաստան - 1999), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1952): Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Ալեքսանդր Օրդյանը ծնվել է 1915 թվականին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է Թբիլիսիում։ 1932-1933 ուսումնական տարում, որպես քիմիայի ուսուցիչ, աշխատանքի է անցել հայրենի շրջանի Պառավաքար գյուղի յոթնամյա դպրոցում։ Ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1936-1938 թվականներին եղել է Շամշադնի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցիչ, ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ և ապա՝ նույն դպրոցի տնօրեն։

1941 թվականի վերջին Օրդյանը զորակոչվել է բանակ։ Սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային № 2 ռազմական ուսումնարանի կարճատև դասընթացները։ Մեկնել էռազմաճակատ, 810-րդ գնդի կազմում մասնակցել Կովկասի պաշտպանության մարտերին, Կլուխորի լեռնանցքի պաշտպանության ժամանակ կրտսեր լեյտենանտ Օրդյանը վիրավորվել է և անցել բուժման։

1943 թվականին զորացրվել է բանակից և անցել է աշխատանքի ՀԿԿ Շամշադինի շրջկոմում որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1944 թվականին ընդունվել է ՀԿԿ Կենտկոնի միամյա կուսակցական դպրոցը, 1945 թվականի հոկտեմբերից անցել է աշխատանքի ՀԽՍՀ լուսավորության նախարարության ապարատում։ 1952 թվականին Օրդյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշանով, Խաչատուր Աբովյանի անվան մեդալով։

1972 թվականին Օրդյանը եղել է նախարարության արտաքին կապերի բաժնի պետ, կուսկազմակերպության քարտուղար, ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի բյուրոյի անդամ, Սպանդարյան շրջսովետի պատգամավոր։

Ալեքսանդր Օրդյանը մահացել է 1999 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Երկեր[3]

  • Գերմաներեն լեզվի դասագիրք հայկական դպրոցի 10-րդ դասարանի համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1979 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական դպրոցի IX-րդ դասարանի համար։ Երևան, Լույս, 1985 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական դպրոցի 9-րդ դասարանի համար։ 2-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1987 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական դպր. X դաս. համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1988 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական 10-ամյա դպրոցի 9-րդ դասարանի (11-ամյա դպրոցի 10-րդ դասարան) համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1989 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական 10-ամյա դպրոցի 10-րդ դասարանի (11-ամյա դպրոցի 11-րդ դասարան) համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1990 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Alexandr Ordyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Alexandr Ordyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes