Alexandr Araksmanyan
Quick Facts
Biography
Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Արմենի Մանուկյան, 1911, հունիսի 3, Ալեքսանդրապոլ - 1982, մարտի 12), հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի 1980-ի դափնեկիր («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։
Կենսագրություն
Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից՝ Ար, անվան միջնամասի ա, ք և ս տառերից և ազգանվան առաջին ման վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես՝ Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928 թվականին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։
1943 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-1973 թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։
Մահացել է Յալթայում, թաղվել է Երևանում։
Պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)
Ա.Արաքսմանյանի երկերի մատենագրության
- Ճանապարհ դեպի Կամիշին (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1945, 248 էջ։
- Գյազբել լեռան գաղտնիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1946, 104 էջ։
- Ճանապարհորդություն ապակու աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1951, 82 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք երրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի և Զավեն Վարդանյանի «Միքայել Նալբանդյան» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1953, 343 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1954, 440 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1955, 378 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Փիղը պարում է» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
- Դավիթ Մալյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957, 104 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք հինգերորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Սրտի կրակը» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
- Երկունք։ Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 456 էջ։
- Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
- Ճամփաներ, ճամփաներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 292 էջ։
- Վարդուհի Վարդերեսյան, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ։
- Արև Բաղդասարյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 80 էջ։
- Պատեր անդունդի եզրին (դրամատիկական երկեր), Երևան, «Հայաստան», 1974, 208 էջ։
- Թատրոնի արահետներով, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1976, 172 էջ։
- Հրդեհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1976, 492 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 568 էջ։
- Ոստայն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 189 էջ։
- Հրդեհ, Երևան, «Սովետական գրող», 1984, 552 էջ։
Ա.Արաքսմանյանի ռուսերեն տպագրված երկերի մատենագրություն
Ա.Արաքսմանյանի պիեսների բեմականացումները
- Կոմս Էմմանուել (Լենինական, 1937)։
- Արծվիկ (շրջանային թատրոններ, 1943)։
- Անտառները շարժվում են (Լենինական, 1941)։
- Հրաբխի վրա (Լենինական, 1942)։
- Մեսրոպ Մաշտոց (Էջմիածին, 1945)։
- Պաշտպանության չորրորդ գիծ (Հրաչյա Քոչարի հեղինակակցությամբ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1950)։
- Երբ տանն աչքեր չկան (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1957)։
- Վարդեր և արյուն (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1957)։
- Քո սրտի կրակը (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1958)։
- Փիղը պարում է (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1956)։
- Կյանքի երգը (Լենինական, 1946)։
- Ատելություն (Արթիկ, 1939)։
- Երրորդ հարկից գլխիվայր (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն)։
- Արևն է միայն ջերմացնում (Կիրովական, 1962)։
- Այսպես անցնում էին տարիները (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1960)։
- Վաթսուն տարի և երեք ժամ (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1965)։
- Իմ մոխրոտը (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1967)։
- Պատեր անդունդի եզրին (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1971)։
- Մակագրություն ծառին (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1973)։
- Զենիթում (Երևանի դրամատիկական թատրոն, 1973)։
- Ժառանգորդներ (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1976)։
- Հյուսիսայի ռապսոդիա (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1980)։
- Մարտիկի երզը (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Կարմիր գլխարկ (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Գառնիկ ախպեր (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Միհրանն ու Ցիբոն (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Հինգ րոպե ճշմարտություն (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1980)։