Alexandr Alaverdyan
Quick Facts
Biography
Ալեքսանդր Գրիգորի Ալավերդյան (հունիսի 6, 1923(1923-06-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-անատոմ: Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1970):
Կենսագրություն
Ալեքսանդր Ալավերդյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 6-ին, Երևանում: 1949 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Սովորել է Մոսկվայի N 1 Սեչենովի անվան բժշկական ինստիտուտում, պրոֆեսորներ Աբրիկոսովի և Ստրուկովի մոտ: 1952-1962 թվականներին Ալավերդյանը ղեկավարել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի ախտաբանաանատոմիայի բաժանմունքը, հանդիսացել է հանրապետության ախտաբանական անատոմիայի դպրոցի հիմնադիրներից, եղել ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթոլոգո-անատոմը: 1962 թվականին Ալավերդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՀԽՍՀ ախտաբանաանատոմիական կենտրոնը: 1962 թվականին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի ախտաբանաանատոմիայի և դատական բժշկության ամբիոնի վարիչ, 1968 թվականից՝ Ախտաբանաանատոմների ՀՀ ընկերակցության նախագահ: 1993 թվականից Երևանի պետական բժշկական ինստիտուտում սահմանված է Ալեքսանդր Ալավերդյանի անվան կրթաթոշակ:
Աշխատանքները վերաբերում են նյարդային, սիրտանոթային, շնչառական համակարգերի ախտաբանության հարցերին, մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրական գործոնների վնասակար ադեցության ուսումնասիրությանը: Ալավերդյանի ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանության է ներկայացվել 40-ից ավելի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:
Անդամակցություն
- Ախտաբանաանատոմների համամիութենական ընկերակցության նախագահության անդամ (1963-1991):
- Ախտաբանաանատոմների ՌԴ ընկերակցության անդամ (1994):
- Էկոլոգիայի միջազգային ԳԱ անդամ (1998):
- ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1999):
Պարգևներ
- Մխիթար Հերացու մեդալ (2003):
Ծանոթագրություններ
- ↑ «ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ | Առողջապահության ազգային ինստիուտ»։ nih.am։ Վերցված է 2019-06-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 43:
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-06-03