Aleksey Galstyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսեյ Շմավոնի Գալստյան (սեպտեմբերի 14, 1928(1928-09-14), Քարահունջ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 1987(1987-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970)։ Պրոֆեսոր (1981)։
Կենսագրություն
Ալեքսեյ Գալստյանը ծնվել է Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, այնուհետև սովորել Տեխնիկական կուլտուրաների ԳՀԻ-ում։ 1954-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական նախարարության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ ավագ գիտաշխատող, 1961-1987 թվականներին՝ հողերի կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Եղել է «Հայաստանի բիոլոգիական ամսագրի» գլխավոր խմբագրի տեղակալ։
Շուրջ 200 գիտական աշխատանքների և երկու մենագրությունների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են հողերի ֆերմենտների, բույսերի ազոտական և ֆոսֆորական սննդառության հարցերին։ Բացահայտել է Հայաստանի հողերի կենսաբանական առանձնահատկությունները պայմանավորող մի շարք օրինաչափություններ և առաջարկել հողերի ֆերմենտային ակտիվության որոշման եղանակներ։
Երկեր
- Распределение азота и фосфора в хлопчатнике, Е., 1955.
- Ферментативная активность почв Армении, Е., 1974.