Aleksandr Begboetovitsj Sjelkovnikov
Quick Facts
Biography
Ալեքսանդր Բորիսի Շելկովնիկով (մարտի 27, 1870 թվական, քաղաք Նուխի (այժմ՝ Շաքի)-ապրիլի 5, 1933 թվական Երևան), հայ խորհրդային բնախույզ, կովկասագետ-բնագետ։ Տեղական ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրության հիմնադիրն է։
Կենսագրություն
Սովորել է Պետերբուրգի Պաժերի դպրոցում։ Մասնակցել է (1904-1916 թվականներ) Կովկասյան թանգարանի ստեղծման աշխատանքներին, գիտահետազոտական արշավների։ Շելկովնիկովը ուսումնասիրել է Կովկասի, մասնավորապես Հայաստանի, բուսական և կենդանական աշխարհը, կազմել մեծ թվով հավաքածուներ։ 1922 թվականին Շելկովնիկովի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են Հայաստանի բնապատմական, 1925 թվականին՝ ՀԽՍՀ հողժողկոմատին կից գյուղատնտեսական թանգարանները, 1927 թվականին՝ բուսաբանական այգին։ Կյանքի վերջին տարիներին Շելկովնիկովը եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտական խորհրդատուն և Երևանում նոր կազմակերպված Սևանի թանգարանի տնօրենը։ 1901 թվականից Շ․ Պետերբուրգի ԳԱ կենդանաբանական թանգարանի թղթակից էր, աշխարհագրական ընկերության անդամ, ՀԽՍՀ հողժողկոմատին կից ՀԽՍՀ բնության ուսումնասիրության և պահպանության կոմիտեի նախագահը։ Շելկովնիկովի անունով են կոչվում տարբեր մասնագետների՝ Կովկասում հայտնաբերած բույսերի ու կենդանիների մոտ 40 տեսակ ու ենթատեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 477)։ |