Aleksandr Alekseevitsj Aleksandrov
Quick Facts
Biography
Ալեքսանդր Ալեքսանդրով (ռուս.՝ Алекса́ндр Алексеевич Алекса́ндров, նոյեմբերի 28, 1957(1957-11-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, մականունը՝ «Ֆագոտ»), խորհրդային և ռուս ռոք երաժիշտ, կոմպոզիտոր։ Եղել է Ակվարիում, «Звуки Му», «Три О» խմբերի անդամ։
Կենսագրություն
Ծնվել է 1957 թվականին նոյեմբերի 28-ին, երաժիշտների ընտանիքում։ Հաճախել է երաժշտական դպրոց, որտեղ սովորել է նվագել ֆորտեպիանո, հետո նաև` կլարնետ։ Լենինգրադի Մ. Պ. Մուսորգսկու անվան երաժշտական դպրոցում սովորել է ֆագոտնվագել (1974-1978):
1975 թվականին որպես երաժիշտ հանդես է եկել Էրիկ Գորոշևսկու անվան թատրոնում, նվագախմբի փոսում հանդիպել է «Ակվարիում» խմբի երաժիշտներին, ընկերացել է Վսևոլոդ Գակկելի հետ:
Ալեքսանդր Լիապինի հետ նվագել է «Ну, погоди!» խմբում: 1976 թվականից սկսել է նվագել «Ակվարիում» խմբում, սակայն 1977 թվականին նրան զորակոչել են բանակ, որտեղ ստիպված էր ծառայել մինչև 1979 թվականը: Բանակից վերադառնալուց հետո շարունակել է նվագել «Ակվարիում»-ում մինչև 1981 թվականը:
1980-1984 թվականներին նա նվագել է «Трио современного джаза» խմբում՝ Սերգեյ Կուրյոխինի և Անատոլի Վապիրովի հետ:
1981-1985 թվականներին սովորել է Լենինգրադի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում:
1980-ականների կեսերին Պիտեր Մամոնովը նրան հրավիրել է իր «Звуки Му» խմբին:
1986 թվականին նա ամուսնացել Մոսկվայի համերգների լեգենդար կազմակերպիչ Անտոնինա Կրիլովայի հետ:
1986 թվականի վերջին մասնակցել է մոսկովյան «Среднерусская возвышенность» խմբի միակ ալբոմի ձայնագրությանը:
1980-ական թվականներից ի վեր Ֆագոտը մշտապես աշխատում է Սերգեյ Լետովի հետ «Три О» ջազ-ավանգարդ նվագախմբում:
1990-ական թվականներից ի վեր, նա նվագում և աշխատում է որպես վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմերի կոմպոզիտոր, հիմնականում` Գերմանիայում և Ֆրանսիայում:
Նա նաև հանդես է գալիս «ОтЗвуки Му»–ի խմբում և «Коровьев и Фагот» նախագծում:
1999 թվականին երաժշտություն է գրել Օբրազցովի թատրոնի «Պիկովայա դամա» ներկայացման համար:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր |