Albert Zourabyan
Quick Facts
Biography
Ալբերտ Նապոլեոնի Զուրաբյան (մարտի 6, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2009)։
Կենսագրություն
1966 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1967 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1985 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1992-2002 թթ.` Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ։ 1990 թվականից դասավանդում Է ԵՊՃՇՀ-ում։ 1994-1995 թթ.՝ ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցության փոխնախագահ, 1995-1997 թթ.՝ նախագահ, 1997-1998 թթ.՝ պատվավոր նախագահ։ «Տարվա լավագույն նախագիծ» համամիութենական ստուգատեսի դափնեկիր և ոսկե մեդալակիր է (1987)։
Ստեղծագործական գործունեություն
Զուրաբյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Բնակելի տներ (1973-1974)
- ԵՊՀ Ֆիզիկայի ԳՀԻ լաբորատորիաների համալիրը (1976, համահեղինակ)
- Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը (1981, համահեղինակ)
- Մշակույթի կենտրոն (2004)
- Նկարիչ Վարոս Շահմուրադյանի մահարձանը (1978, քանդակագործ՝ Վիլյամ Պետրոսյան)
- Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահարձանը (1984)
- Հայկական մշակույթի կենտրոնը և Սուրբ Խաչ եկեղեցին Մոսկվայում (2001-2005, համահեղինակ), (2003-2004)
Մեջբերումներ Ալբերտ Զուրաբյանից
«Տեսակն ամենակարևոր արժեքն է։ Տեսակ։ Լավ ու վատ չէ, այլ` ՏԵՍԱԿ։ Մեր խոսքն ԱՅԼ է, մեր երաժշտությունն ԱՅԼ է։ Մերն է և դրանով է պայմանավորված մեր գոյությունն ու մեր ապագան»։
Պարգևներ և կոչումներ
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2009)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։