Albert Sirunyan
Quick Facts
Biography
Ալբերտ Մկրտչի Սիրունյան (հունվարի 13, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:13|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2006 թվականից)։
Կենսագրություն
1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1999-2003 թթ.` փոխտնօրեն, 2003 թվականից` փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ, 2004 թվականից, միաժամանակ՝ ԵՊՀ դասախոս։ Մասնակցել է Ժնևում կառուցվող հադրոնային արագացուցչի CMS ծրագրով գիտափորձին։ Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ է (2000)։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիաների տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է փորձարարական ֆիզիկայով՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Միջուկային ֆիզիկայի եվրոպական միացյալ կենտրոնի (Ժնև) արագացուցիչներով։ Մասնավորապես ֆոտոներով կատարել է գիտափորձեր և ստեղծել նոր ուղղություն՝ պրոտոններով բևեռացված թիրախ (սպին):