Albert Sargsyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Ալբերտ Մկրտչի Սարգսյան (մարտի 24, 1938(1938-03-24), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1981):
Կենսագրություն
Ալբերտ Սարգսյանը ծնվել է 1938 թվականի մարտի 24-ին, Լենինականում: Երաժշտության առաջին ուսուցիչը եղել է մայրը՝ Վարդուշը, ով երգել է եկեղեցու երգչախմբում, Արաքսյա Գյուլզադյանի կողքին։ Ալբերտի քեռիներն են եղել երաժիշտներ՝ թառահար Արամ Նիկողոսյանը, դուդուկահար-կլառնետիստ Կարո Չարչօղլյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը։ Առաջին անգամ Ալբերտ Սարգսյանը բեմ է դուրս եկել 4-րդ դասարանում՝ Լենինականի պիոներների պալատում։ Այնուհետև հանդես է եկել դպրոցական տարբեր ցերեկույթների ժամանակ, ելույթներ է ունեցել պիոներների պալատում, ապա՝ Սևյանի անվան մշակույթի պալատի երգի-պարի անսամբլում (ղեկավար՝ Աղասի Հ. Շաբոյան), 1955 թվականից՝ նաև ռադիոյով: Ավարտել է Լենինականի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Սովորել է նաև Ա. Մռավյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում (ղեկավար՝ Գրիգոր Մկրտչյան)։ Չորս տարի աշխատել է թատրոնում, բեմ է դուրս եկել մեծ դերասանների հետ։ Մասնակցել է «Իմ ընկեր Կոլկա», «Մխիթար Սպարապետ» ներկայացումներին, «Քաջ Նազարում» ու «Հեղնար աղբյուր» ներկայացումներում նաև երգել է։ Հայաստանում և միութենական հանրապետություններում մասնակցել է ստուգատեսների (1957 թվականին՝ ՀԽՍՀ 1-ին փառատոնի ոսկե մեդալ): 1964 թվականին Քավորի դերակատարմամբ նկարահանվել է «Շիրակի մեղեդիները» հեսուստաֆիլմում: Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, որին երգիչը համարում էր իր ուսուցիչը, հղկվել է նրա վարպետությունը, կատարելագործվել, դարձել հայ երգի լավագույն կատարողներից մեկը։ Անսամբլի հետ հանդես է եկել հանրապետության տարբեր քաղաքներում, գյուղերում, ԽՍՀՄ-ում, Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։ 1965 թվականից եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար: Երգացանկն ընդգրկում էհայկական ժողովրդական, գուսանական, հայ և օտարազգի կոմպոզիտորների երգեր (1969 թվականին ելույթ է ունեցել Փարիզում): Առանձնապես սիրված են «Հովվի երգը», «Համիդ մատաղ», «Դարդս տվի հովերին» և այլ երգեր:
Մրցանակներ
- Կարթագենի (Թունիս) միջազգային փառատոնի 1-ին կարգի դիպլոմ (1973)
- ՀԽՍՀ 1-ին փառատոնի ոսկե մեդալ (1957)
Ծանոթագրություններ
- ↑ ««Շիրակի մեղեդիների» քավորը»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2019-04-15
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 406: