Albert Makaryan
Quick Facts
Biography
Ալբերտ Արշավիրի Մակարյան (ապրիլի 8, 1958(1958-04-08), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005)։
Կրթություն
Ալբերտ Մակարյանը 1975 թվականին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։
1981-1982 թվականներին եղել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ստաժոր-հետազոտող։
1982-1985 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրայում։
2000-2001 թվականներին եղել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի դոկտորանտ։
1981 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։
Աշխատանքային գործունեություն
2022 թվականից ԵՊՀ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ
2021-2022 թթ․ ԵՊՀ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ
2005-2021 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր
1986-2005 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ
1981-1986 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ
Գիտական աստիճան, կոչում
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դոկտորական թեմա՝ «Արևմտահայ գրական դիմանկարը», 2002թ․, Երևանի պետական համալսարան
Թեկնածուական թեմա՝ «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը»», 1986թ․, Երևանի պետական համալսարան
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Արևմտահայ գրականություն, հայ նոր գրականություն, երգիծաբանություն, հայ և համաշխարհային գրական կապեր ու առնչություններ։
Պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը բազմաթիվ գրքերի, շուրջ 100 գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է։ Գրականագետի ուսումնասիրության կենտրոնում գլխավորապես Հակոբ Պարոնյանի կյանքը և ստեղծագործությունն են, այն նորովի և գրականագիտական ուրույն բացահայտումներով ներկայացնելը։
Մասնագիտական անդամակցություն
2003 թվականից մինչ այժմ ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող` դոկտորի գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության 012 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար
2001-2021 թվականներին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի գիտքարտուղար
գիտական մի շարք պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ
Պարգևներ
2019թ. ԵՊՀ Արծաթե մեդալ
2014թ. ԵՊՀ Ոսկե մեդալ
2014թ. ՀՀ Նախագահի Շնորհակալագիր
Գրքեր
- Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը», 1988
- Արևմտահայ գրական դիմանկարը, 2002
- Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, 2004
- Հարություն Ալամդարյան, 2005, 2013
- Թագուհի Շիշմանյան / Օրիորդ Մենիկ/․ Երկեր, 2015
- Կրկին Պարոնյանի հետ, 2018
- Գրականագիտության տիրույթներում, 2021
- Հակոբ Պարոնյանը մանկագիր, 2021
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ալբերտ Մակարյանի էջը ԵՊՀ կայքում Արխիվացված 2023-01-07 Wayback Machine
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ Արխիվացված 2023-01-07 Wayback Machine
- Սեփական ասելիքով լեցուն գրականագիտական հոդվածների ժողովածու. Աելիտա Դոլուխանյան